Արարատ Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի ու հայկական կողմի սկզբունքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+28.09 oC

Արարատ Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի ու հայկական կողմի սկզբունքների մասին

15:04 03.11.2023

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունը մեծ բարդություններ են առաջացնում: Օբյեկտիվորեն բարդություններ են առաջանում մեր հիմնական օրակարգում, հիմնական արտաքին քաղաքական խնդրում, այն է՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր Հայաստանի Հանրապետության շուրջ: Այս մասին այսօր Ազգայն ժողովում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Եվ եթե ավելի մասնավորեցնենք, թե դա ինչպես պետք է արվի, մեր խաղաղության օրակարգն է, և Հայաստանի Հանրապետության չորս հարևանների հետ առնվազն խաղաղ, կայուն, իսկ լավագույն դեպքում (հիմա կխոսենք առանձին երկրների մասին) սերտ համագործակցային կամ բարեկամական հարաբերությունների ձևավորումը: Մեր խորին համոզմամբ, սա է այն միջավայրը, որում Հայաստանի Հանրապետությունը (առհասարակ կարծում ենք, որ սա բանաձև է բոլոր երկրների համար, բայց մենք մեր երկրի մասին ենք խոսում) կարող է և շանս ունի ապահովել իր շարունակական գոյությունն ու զարգացումը:

Սպառնալիքներից ենք խոսում, բայց ցանկանում եմ նաև նշել՝ կան նաև ահռելի, շոշափելի հնարավորություններ: Բայց ուզում եմ կրկնել, այս ճանապարհն անցնում է միմիայն խաղաղության ճանապարհով: Ահա, մենք մեծ հույս ունեինք, որ այս ուղղությամբ մի մեծ քայլ կկատարվեր Գրանադայում վերջերս: Ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահն անհրաժեշտ, հարմար կամ նպատակահարմար չհամարեց մասնակցել այդ հանդիպմանը: Ինչևէ, Գրանադայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում, և այդտեղ հանդիպման արդյունքներով ընդունվեց փաստաթուղթ՝ 4 ղեկավարների կողմից ստորագրված, որը մեծ հաշվով արտացոլում է խաղաղության, երկարատև կայուն և արժանապատիվ խաղաղության հիմքերը, ուղղությունները, և ուղենիշ է այդ խաղաղության համար, այդ թվում և՝ խաղաղության պայմանագրի համար: Այստեղ տեղ գտած սկզբունքներով է, որ մենք առաջնորդվում ենք խաղաղության պայմանգրի մասին խոսելիս և այդպես եղել է շարունակաբար: Գիտեք, որ արդեն 6-րդ փուլն է մեկնաբանություններով կամ խմբագրություններով փոխանակվելու կամ հանդիպել-բանակցելու: Ամբողջ ընթացքում էլ հենց սրանք են եղել մեր ուղենիշները: Ավելորդ չեմ համարում հիշեցնել:

Սկզբունքներից առաջինը՝ երկու երկրների կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է. ընդ որում, մենք այստեղ ուզում ենք առանց այլևայլությունների առավելագույն կոնկրետություն ապահովել։ Այս նպատակով է, որ նշվում են երկու երկրների տարածքների մակերեսները՝ 29 800 և 86 600՝ համապատասխանաբար: Սրանք այն տարածքներն են, որոնք նաև, ըստ էության, եղել են Հայաստանինը և Ադրբեջանինը խորհրդային ժամանակաշրջանում, և այնուհետև Ալմա-Աթայի հռչակագրով, երբ ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև բոլոր ԱՊՀ ստեղծող և անդամակցող բոլոր նախկին խորհրդային սոցիալիստական հանրապետությունները պայմանավորվեցին, որ միմյանց միջև խորհրդային շրջանում գոյություն ունեցած վարչական սահմաններն այժմ ճանաչվում են որպես միջպետական սահմաններ։ Եթե շատ տառացիորեն նայենք, սա գրված է ԱՊՀ ստեղծման հիմնադիր փաստաթղթում։ Երբ որ ասում ենք Ամլա-Աթա, սա այն փաստաթուղթն է, որով Հայաստանը և մյուս երկրները միացել են այդ ԱՊՀ ստեղծման փաստաթղթին, բայց սա տեխնիկական նրբերանգ է, տեխնիկական ուղղում շտկում է։

Երկրորդ սկզբունքը, գիտեք, որ մենք պայմանավորվել էինք, և կա այդ մասին միջազգային ընկալում, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց: Եվ, ահա, երկրորդ սկզբունքը խոսում է այն մասին, որ սահմանազատման գործընթացը և հետագա դեմարկացիայի գործընթացը պետք է տեղի ունենա խորհրդային շրջանի ամենաթարմ, օրինական, լեգիտիմ քարտեզների հիման վրա։ Դրանք են նախևառաջ 1974-78 թվականների քարտեզների խումբը, որոնց պայմանական անվանումն ավելի ընդունված է ասել 1975 թվականի։ Եվ մեծ հաշվով, որպես սկզբունք, Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանների հիման վրա։ Մեր համոզմամբ և մեր կարծիքով նաև միջազգային հանրության ընկալմամբ և համոզմամբ, և իմ տպավորությամբ, որքան կարող եմ դատել, և սա մի փոքր գուցե համարձակ դատողություն էլ լինի, բայց իմ տպավորությամբ նաև Ադրբեջանի ընկալմամբ այսպես է, որ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթացը։

Եվ վերջապես երրորդ սկզբունքը շատ շահարկված, շատ արծարծված թեման՝ տարածաշրջանի ապաշրջափակումը։ Ես ուզում եմ կրկին առիթն օգտագործել ասելու, որ Հայասատանի Հանրապետությունը ոչ միայն դեմ չէ, այլև շահագռգիռ է, եթե կուզեք՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն ամենահիմնական շահառուներից մեկն է համարում տարածաշրջանի ենթակառուցվածքների, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի և այստեղ մենք շատ պարզ, ընկալելի և ընդունելի պատկերացումներ ունենք այս գործընթացի մասին։

Բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն և օգտագործվեն հարևան երկրների կողմից (այսինք՝ մենք իրենցը, իրենք մեր ենթակառուցվածքները) պետք է շարունակեն գործել այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Այստեղ երկիմաստություններ և այլևայլություններ չեն կարող լինել։ Եվ նաև պետք է ապաշրջափակվեն ենթակառուցվածքները փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա։ Ավելին ասեմ, մենք կարծում ենք, որ այդ սկզբունքները պետք է վերաբերեն նախկինում գործած, վերականգնման ենթակա, գործող, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նոր կառուցվող ենթակառուցվածքներին, ոչ միայն Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում, այլև ավելի լայն տարածաշրջանում։ Մենք նկատի ունենք նաև Գյումրի-Կարս երկաթուղին, նաև Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, և այլ ճանապարհներ, երկաթուղիներ: Մեծ հաշվով սա այն է, ինչ մենք անվանում ենք «‎Խաղաղության խաչմերուկ», և ուզում եմ ձեզ ասել, որ «‎Խաղաղության խաչմերուկի» կայացումը և դրա միջազգային մասնակցայնությունն այս ծրագրին, նախագծին, եթե կուզեք, կրկին արտաքին գործերի նախարարության քաղաքական առաջնահերթություններից է լինելու քննարկվող 2024 տարում»,-ասաց նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը

18:23 10.05.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը

Մայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և ​բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և […] ...

Մանվել Խնձրցյանը` Թախտիի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

18:20 10.05.2025

Մանվել Խնձրցյանը` Թախտիի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Իրանում կայացած Թախտիի գավաթի խաղարկությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը (61 կգ) բրոնզե մեդալ է հաղթել։ Խնձրցյանը մրցաշարում երեք հաղթանակից հետո պարտվել է կիսաեզրափակչում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 4-3 հաշվով հաղթել է իրանցի Էրֆան Ջաֆարեյանին։ ...

Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կա

18:10 10.05.2025

Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կա

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ներկայումս Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կա։ Նա պնդում է, որ հակամարտությունը պետք է ավարտվի։ «Ես կարծում եմ, որ հիմա փոքր, բայց հնարավորությունը կա»,- ասել է Մերցը ARD հեռուստաալիքի եթերում: Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը մայիսի 10-ին ժամանել […] ...

SHANTNEWS

18:00 10.05.2025

SHANTNEWS

Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ

17:48 10.05.2025

Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ առաջիկա ժամերի ընթացքում Գյումրու համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ, հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում։   ...

Պուտին. Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

17:38 10.05.2025

Պուտին. Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Շաբաթ օրը Կրեմլում տեղի են ունեցել Պուտինի և Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի բանակցությունները, որոնք տեւել են գրեթե երեք ժամ։ «Տո Լամը՝ մեր սիրելի ընկերը, նշել է մեր […] ...

BACK_TO_TOP