11:18 05.11.2023
Հոգեբան Յուլիա Մուրաշովան ասել է, որ մարդիկ, ովքեր դժգոհ են իրենց արտաքինից, բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր միշտ չեն ընդունել իրենք իրենց, և նրանք, ում մոտ այս խնդիրն առաջացել է կյանքի ընթացքում։
Նախ հոգեբանը խորհուրդ է տվել հասկանալ, թե ինչով է պայմանավորված հայելու մեջ սեփական արտացոլանքը չսիրելու պատճառը։
«Թղթի վրա գրիր այն դեպքը, երբ ինչ-որ մեկը քեզ ասել է, որ դու տգեղ ես: Հետո վերլուծիր, թե արդյոք այժմ քեզ համար այդքան կարևոր են այդ մարդու խոսքերը, ով ժամանակին ասել է, որ դու տգեղ ես կամ մեծ քիթ ունես։ Հիշեք հայտնի մարդկանց, ովքեր ունեն նույն թերությունները, ինչ դուք»,- խորհուրդ է տվել Մուրաշովան։
Օրինակ՝ Բարբարա Սթրեյզանդը մեծ քիթ ունի, իսկ Մադոննան շատ ցածրահասակ է։ Սակայն դա նրանց չխանգարեց դառնալ հաջողակ ու երջանիկ։
Հետո իր արտաքինից դժգոհ մարդը պետք է հասկանա՝ արդյո՞ք պետք է ինչ-որ բան փոխի իր մեջ, շարունակել է հոգեբանը։ Դա անելու համար նա խորհուրդ է տվել թղթի թերթիկը բաժանել երկու սյունակի՝ դրանցից մեկում գրելով ցանկությունները, իսկ մյուսում՝ ինչ գնով կարելի է հասնել դրանց կատարմանը:
Մուրաշովայի խոսքերով՝ որոշ մարդիկ կնայեն ցուցակին և կհասկանան, որ իրենց ոչինչ պետք չէ փոխել։ Մյուսները կկարողանան հասկանալ, որ փոքր փոփոխությունները չարժեն այն ջանքերը, որոնք պետք է գործադրվեն:
«Մտածեք այն մասին, թե ինչ կփոխվի ձեր կյանքում, եթե որոշեք ինքներդ ձեզ փոխել»,-խորհուրդ է նա։
Մասնագետը եզրափակել է խոսքը նրանով, որ ամեն մեկը պետք է սիրի իրեն այնպիսին, ինչպիսին կա՝ կարևորելով անհատականությունը։
22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել էՄայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
22:37 10.05.2025
Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...
22:30 10.05.2025
Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:21 10.05.2025
Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալՎերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:12 10.05.2025
Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարերՄայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...