Կինը գաղտագողի մտել է ծննդատուն և քնած մորից գողացել նորածին երեխային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

Կինը գաղտագողի մտել է ծննդատուն և քնած մորից գողացել նորածին երեխային

11:05 05.11.2023

19-ամյա բրազիլուհին հիվանդանոցից գողացել է նորածին երեխային և ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Կուան Մալաքիասը նոյեմբերի 1-ի գիշերը մուտք է գործել Ռիո դե Ժանեյրոյի Ամելիա Բուարկե դե Օլանդա քաղաքային ծննդատուն: Նա մտել է սենյակ, որտեղ 27-ամյա Նիվեա Ռաբելոն քնած է եղել այլ մայրերի հետ և գողացել նրա որդուն՝ Ռավի Կունյային։ Մալաքիասը երեխային դրել է մեծ պայուսակի մեջ և տարել իր տուն, որը գտնվում է հիվանդանոցից ութ կիլոմետր հեռավորության վրա:

Շուտով կորուստը նկատել են նորածնի հարազատները, ովքեր մոր հետ միասին գտնվում էին ծննդատանը և առևանգման պահին քնած էին։ Մալակիասը հայտնաբերվել և ձերբակալվել է հանցագործության կատարումից վեց ժամ անց։ Իշխանությունները տղային շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա վերամիավորվել է ծնողների հետ: Ըստ ծննդատան աշխատակիցների՝ Մալաքիասը իբր շենք է մտել պատշգամբից։

Նշվում է, որ առևանգողը հինգ տարեկան դուստր ունի։ Մալաքիասը նաև ոստիկանությանը հայտնել է, որ սպասում է իր երկրորդ երեխային: Հարցաքննության ժամանակ նա պնդել է, որ նորածին Ռավի Կունյան իրեն է պատկանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

22:47 10.05.2025

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

Մայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

22:37 10.05.2025

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական ​​եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

22:30 10.05.2025

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

22:21 10.05.2025

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

Վերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր

22:12 10.05.2025

Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր

Մայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...

SHANTNEWS

22:00 10.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP