17:47 03.11.2023
Քննություն է իրականացվում պարզելու Աբովյան քաղաքում 2 անչափահասների դանակահարության, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները:
Այսպես, 2023 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:24-ին, «Աբովյան» ԲԿ-ից տեղեկություն է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել երկու երիտասարդ՝ կտրած-ծակած վերքերով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Քրեական վարույթի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 16 ամյա տղաները հիշյալ վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Պիոներ Պալատի» մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Մասնավորապես պարզվել է, որ անձնական հարցեր պարզաբանելու նպատակով մի խումբ անձինք՝ 16-ամյա Վ.Ս.-ն ինքնությունները պարզված 3 անչափասների, 16-ամյա Ա.Մ.-ն և Ա.Հ.-ն ինքությունը պարզված ևս մեկ անչափահասի և ինքնությունները դեռևս չպարզված 3 այլ անձանց հետ գնացել են Աբովյան քաղաքի «Պիոներ պալատի» մոտակայք։ Այնտեղ ծագած վիճաբանության ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում էլ Վ.Ս.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածնել է հասցրել Ա.Մ.-ին և Ա.Հ.-ին՝ վերջիններիս առողջությանը պառճառելով ծանր վնաս:
Տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ ժամը 14:30-ին, Վ.Ս.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։
Ձեռք բերված փաստերի հիման վրա 16-ամյա պատանուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (երկու դրվագ) նախատեսված հանցանք կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ առերևույթ խուլիգանություն կատարած անձանց բոլորի ինքնություները պարզելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու, մարմնական վնասվածքները հասցնելու բոլոր հանգամանքները համակողմանի և անաչառ քննությամբ պարզելու ուղղությամբ:
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:48 10.05.2025
Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ առաջիկա ժամերի ընթացքում Գյումրու համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ, հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում։ ...
17:38 10.05.2025
Պուտին. Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտումՌուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Շաբաթ օրը Կրեմլում տեղի են ունեցել Պուտինի և Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի բանակցությունները, որոնք տեւել են գրեթե երեք ժամ։ «Տո Լամը՝ մեր սիրելի ընկերը, նշել է մեր […] ...
17:29 10.05.2025
Բուրկինա Ֆասոյի նախագահը հայտնել է, թե ինչ է նախատեսում քննարկել Պուտինի հետԲուրկինա Ֆասոյի նախագահ Իբրահիմա Տրաորեն «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ ծրագրում է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել պաշտպանության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հարցերը, ինչպես նաև միջազգային օրակարգը։ «Մենք կքննարկենք համագործակցության հարցեր, կանդրադառնանք պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև կրթության ոլորտում համագործակցության ասպեկտներին»,-ասել է նա գործակալության հետ զրույցում։ Նրա խոսքով՝ խոսքը Բուրկինա Ֆասոյի ուսանողների վերապատրաստման […] ...
17:20 10.05.2025
ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնել են բանակցություններ սկսելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են բանակցություններ սկսել չեզոք տարածքում հարցերի լայն շրջանակի շուրջ։ «Վերջին 48 ժամվա ընթացքում փոխնախագահ Վենսը և ես զրուցել ենք հնդիկ և պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ Հնդկաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են անհապաղ զինադադարի և լայնածավալ բանակցություններ սկսել չեզոք հողի վրա»,-գրել […] ...
17:09 10.05.2025
Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտելՀնդկաստանն ու Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին։ Ինչպես նշել է գերատեսչության ներկայացուցիչը, տեղական ժամանակով 15:35-ին (Մոսկվայի ժամանակով 13:05-ին) Պակիստանի ռազմական գործողությունների հրամանատարը զանգահարել է Հնդկաստանի ռազմական գործողությունների հրամանատարին։ Ռազմական բանակցություններից հետո «պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերը կդադարեցնեն բոլոր կրակոցներն […] ...