19:55 04.11.2023
Ղազախստանի մայրաքաղաքում ավարտել է աշխատանքը Թուրքական պետությունների կազմակերպության հոբելյանական 10-րդ գագաթնաժողովը: Ովքե՞ր են մասնակցել և Հայաստանին ու Արցախին վերաբերվող հայտարարություններ հնչե՞լ են ելույթներում:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Մասնակցել են անդամ պետությունների ղեկավարները՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղրղզստան, Ղազախստան, Ուզբեկստան և 2 դիտորդ անդամ պետությունների՝ Թուրքմենստանի ու Հունգարիայի ղեկավարները:
Անցած գագաթնաժողովին, որը կայացել էր Անկարայում մարտին, ներկայացված էր դիտորդ նաև Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունը, որը լիիրավ անդամակցության հայտ էր պատրաստվում ներկայացնել, սակայն, այս գագաթնաժողովին Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչներ չկան:
Գագաթնաժողովի կարգախոսն էր «Թուրքերի դարաշրջանը»: Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր և այս գագաթնաժողովից հետո կազմակերպությունում նախագահությունը Ուզբեկստանից կանցնի Ղազախստանին, իսկ հաջորդ գագաթնաժողովը գալիք տարի կկայանա Ղրղզստանում:
Իլհամ Ալիևը երկարատև հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահի հետ և, ըստ պաշտոնական մամուլի հաղորդագրությունների, նրանք քննարկել են Հայաստանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ակնհայտ է, որ Թուրքիան, լինելով թուրքական աշխարհի խոշորագույն երկիրը, ձգտում է ծառայեցնել կազմակերպությունը իր շահերին: Որքանո՞վ է հաջողվում:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:30 21.06.2025
Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժածԱյսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:14 21.06.2025
Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...
14:50 21.06.2025
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներինԲուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...
14:40 21.06.2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...
14:30 21.06.2025
Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...