Օպերատիվ խորհրդակցություն ՆԳՆ ոստիկանությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Օպերատիվ խորհրդակցություն ՆԳՆ ոստիկանությունում

20:35 03.11.2023

Նոյեմբերի 3-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Խորհրդակցությունը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:
Զեկուցողը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ոստիկանությունը հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:
Վերլուծելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ Վարդան Վարդանյանն արձանագրեց, որ 2023 թ. ինն ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 12,1%-ով: Գրանցված 29 682 դեպքերի գերակշիռ մասը՝ 81,1%-ը, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող:
Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 680-ով, ինչը գլխավորապես պայմանավորված է սպանությունների թվի աճով։ Հարկ է նշել, որ ՀՀ նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի փոփոխություններով պայմանավորված՝ 2022 թ․ հուլիսի 1-ից հանկարծամահության դեպքերով ևս նախաձեռնվում են վարույթներ սպանության հատկանիշներով, ինչով էլ պայմանավորված է տվյալ հանցատեսակի կտրուկ աճը։ Իրական սպանությունների թիվն աճել է 10-ով։
Ըստ առանձին հանցատեսակների` աճել են սպանության, սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների և կաշառակերության դեպքերը:
Միևնույն ժամանակ, նվազել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված, գողության, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերը։
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների աճի պարագայում՝ 56,7%-ով աճել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 1141 (2022 թ.՝ 913) միավոր զենք:
Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման աշխատանքներին՝ հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործության դեպքերի 66,6%-ով հայտնի է հանցանք կատարած անձը:
Ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմել է 41,6%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 20,6%:
Գողության դեպքերը նվազել են 34,3%-ով։ Դրանցից 1375-ը տրանսպորտային միջոցներից կատարված գողություններ են, 684-ը՝ գրպանահատության դեպքեր: Բնակարանային գողության դեպքերով գրանցված 603 հանցագործություններից 264-ը կատարվել է Երևան քաղաքում, 339-ը՝ մարզերում։
Հաշվետու ժամանակահատվածում 2294-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը (974-3351): Դրան զուգընթաց, նախորդ տարվա համեմատությամբ 44,2%-ով նվազել են թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը, որոնց գերակշիռ մասը՝ 83 դեպք, կատարվել է փոստային առաքանիների միջոցով։ Արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 397 (134) դեպք, որից 108-ը՝ թմրամիջոցներ իրացնելու (37), իսկ 289-ը՝ ձեռք բերելու դեպքեր են (97)։
Կատարված աշխատանքների արդյունքում արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող 87 (17) համացանցային հարթակի գործունեություն, որոնց վարողները ձերբակալվել են։ Միաժամանակ, մոտ 50 հարթակներ էլ իրենց գործունեությունը դադարեցրել են ինքնաբերաբար։
Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 110 կգ (68 կգ 973) տարբեր տեսակի թմրամիջոց, ինչպես նաև 227,3 գրամ (331,6) հոգեմետ նյութ և 0,126 կգ (0,064) պրեկուրսոր:
2023 թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է 1088 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք (2022 թ.՝ 606), որից 458-ը (163)՝ կաշառակերության, 55-ը (87)՝ վստահված գույքը հափշտակելու, 122-ը (50)՝ պաշտոնեական կեղծիքի, 435-ը (291)՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու և այլ դեպքեր են:
Նշված դեպքերից 201-ը կամ 18,4%-ը հայտնաբերվել է ոստիկանության մարմինների կողմից (2022 թ. 9 ամիս՝ 101-ը կամ 16․6%-ը)։
Նախապատրաստված նյութերով և հարուցված քրեական վարույթներով իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 4 մլրդ 739 մլն ՀՀ դրամի և 17 հազար ԱՄՆ դոլարի վնաս:
Ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման նպատակով ՆԳՆ ղեկավարությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը:
2023 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1270 (1350) ծառայողական քննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 458 (546) ծառայող: Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով նախաձեռնվել է 301 քրեական վարույթ՝ 314 անձի նկատմամբ (257 դեպք՝ 266 անձի նկատմամբ)։
Հաշվետու զեկույցին հաջորդած առարկայական քննարկման ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ տվեցին համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:
Օպերատիվ խորհրդակցության ավարտին, գնահատելով ոստիկանության ծառայության կատարած աշխատանքը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշեց նաև առկա թերացումներն ու խնդիրները և համապատասխան հանձնարարականներ տվեց սեղմ ժամկետում դրանց վերացման ուղղությամբ:
ՆԳ նախարարն անդրադարձավ նաև ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին, մասնավորապես՝ ատեստավորման գործընթացին, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքները:
Օպերատիվ խորհրդակցությունը շարունակեց ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ծառայությունների և տարածքային բաժինների կոնկրետ խնդիրներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

21:00 10.05.2025

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

20:55 10.05.2025

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

20:51 10.05.2025

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

Մայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և […] ...

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

20:46 10.05.2025

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դեմ է արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն, ինչը նախկինում քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կողմից և անընդունելի է հայտարարել «Մերձավոր Արևելյան Ռիվիերա» ստեղծելու ծրագիրը: «Մենք դեմ ենք Պաղեստինից պաղեստինցիների արտաքսմանը, ինչի մասին ասել է նախագահ Թրամփը: Մենք չէինք ցանկանա, որ Գազայի հատվածում ստեղծվի «Միջին Արևելյան Ռիվիերա»: Այս ծրագիրն անընդունելի է, […] ...

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

20:40 10.05.2025

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

2024 թվականի հոկտեմբերին ինքնաբուխ կերպով մեկնարկած «Կրթվելը նորաձև է» շարժումը վաղուց  արդեն վերածվել է կրթվելու անհագ ցանկությամբ լցված անհատների համախմբման: Այսօր Շարժման հերթական կանգառը Կապան քաղաքն էր։ Հանդիպմանը ներկա էր շուրջ 700 մարդ, ինչը վկայում է թե՛ շարժման ընկալման խորացման, թե՛ Սյունիքի մարզի քաղաքացիների հետաքրքրվածության մասին։ Միջոցառումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր […] ...

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

20:40 10.05.2025

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի […] ...

BACK_TO_TOP