2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ռեստորանային համալիր դիմաց խուլիգանության, ապօրինի զենք ձեռք բերելու դեպքի նախաքննությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ռեստորանային համալիր դիմաց խուլիգանության, ապօրինի զենք ձեռք բերելու դեպքի նախաքննությունը

15:38 06.11.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ խուլիգանության, ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

2022թ. հոկտեմբերի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2022թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Մխչյան բնակավայրի տարածքում գտնվող «Ադանա» ռեստորանային համալիր մոտ, կայանատեղիում մի խումբ անձինք վիճաբանում են, ինչից հետո լսվել են նաև կրակոցներ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվել և հիմնավորվել է հետևյալը: Նոր Խարբերդ գյուղի 25-ամյա բնակիչ Ա.Ղ.-ն 2022թ․ հոկտեմբերի 12-ին «Ադանա» ռեստորանային համալիր մոտ վիճաբանել է քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ, ինչից հետո ռեստորանի մոտ է կանչել Հ.Ղ.-ին և Բ.Ա.-ին:

Մեկ այլ անձի անվամբ հաշվառված՝ «Մերսեդես բենց G500» մակնիշի ավտոմեքենայով վերջիններս ժամանել են ռեստորանի մոտ, և նախկինում դատապարտված, 30-ամյա Հ.Ղ.-ն խուլիգանական դրդումներով վեճի է բռնվել 25-ամյա երիտասարդի հետ մինչև այդ վիճաբանած, ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ:

Հետո իր անձի առավելությունը ներկաների նկատմամբ ընդգծելու նպատակով, չենթարկվելով վեճը դադարեցնելուն ուղղված հավաքվածների հորդորներին՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել վիճաբանության մասնակիցներին, ապա նախապես իր հետ դեպքի վայր բերված «Բայկալ-442» տեսակի հրազենից կրակոցներ է արձակել՝ իրական վտանգ ստեղծելով այնտեղ գտնվող անձանց կյանքի և առողջության համար, ինչպես նաև վախի և անհանգստության մթնոլորտ առաջացնելով ներկա գտնվողների մոտ:

Նշված գործողությունների արդյունքում խափանվել է ռեստորանային հալիրում տեղի ունեցող արարողության բնականոն ընթացքը, իսկ դեպքի վայրում գտնվող անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս:

Այնուհետև, Հ.Ղ-ի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, 25-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերել Հ.Ղ.-ի կողմից գործադրված «Բայկալ-442» տեսակի հրազենը, այն պահել և կրել իր մոտ, ապա 2022թ. հոկտեմբերի 14-ին ներկայացել է ոստիկանություն՝ հայտնելով, թե հիշյալ միջադեպի ժամանակ տվյալ հրազենից օդ կրակողը ինքն է եղել՝ այդպիսով աջակցելով Հ.Ղ.-ին:

Բացի այդ, քննությամբ նաև պարզվել է, որ Հ.Ղ-ն ապօրինի կերպով, դիտավորությամբ ձեռք է բերել, պահել ու կրել գործարանային արտադրության, «Մակարով» տեսակի ատրճանակի կոնստրուկցիա ունեցող դետալների և ինքնաշեն փողի օգտագործմամբ պատրաստված հրազեն՝ իր պահեստատուփով և 8 փամփուշտով: Նշված հարզենն ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտները հայտանաբերվել են Հ․Ղ․-ի անձնական խուզարկությամբ՝ 2023թ. մարտի 3-ին հետախուզման մեջ գտնվող նշված անձին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելուց, ձերբակալելուց և ոստիկանության Արտաշատի բաժնին տեղափոխելուց հետո:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա 25-ամյա երիտասարդին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 474-րդ հոդվածների (հանցանք կատարած անձին աջակցելը) 1-ին մասերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով։

Հ.Ղ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որ կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որն ավելի ուշ փոխարինվել է տնային կալանքով և դրան համակցված՝ գրավով՝ 4,000,000 ՀՀ դրամի չափով:

Վարույթից անջատված՝ վերոնշյալ հանցավոր արարքների մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, հիշյալ 2 անձանց վերաբերյալ մեղադրական եզարակացութամբ, ուղարկվել են դատարան:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ու քննչական անհրաժեշտ միջոցառումներ առերևույթ խուլիգանությանը մասնակից անձանց բոլորի ինքնությունները պարզելու, ապօրինի զենքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի

23:09 10.05.2025

Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի ուժեղ քամու պատճառով։ Այս մասին TASS-ին հայտնել է Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Դելիբալթյանը։ «Սուխումի, Գուլրիպշի, Գուդաուտայի ​​շրջաններում քամու ուժեղ պոռթկումները հանգեցրին նրան, որ ամբողջ հանրապետությունում էլեկտրաէներգիա չկա։ Որոշ տեղերում ծառեր են տապալվել, Սուխումի մի վայրում տանիքը պոկվել է առանձնատնից», – ասել է Դելիբալթյանը։ Փոխնախարարի խոսքով՝ ընկած […] ...

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

22:47 10.05.2025

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

Մայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

22:37 10.05.2025

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական ​​եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

22:30 10.05.2025

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

22:21 10.05.2025

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

Վերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP