18:46 06.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համատեղ նոյեմբերի 6-12-ն անցկացնում են «Մեդիագրագիտությունը թվային միջավայրում․ պատերազմին զուգահեռ» խորագրով մեդիագրագիտության շաբաթ:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այսօր տեղի է ունեցել մեդիագրագիտության շաբաթվա բացման միջոցառումը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, տեղեկատվական և մամուլի բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Երիտասարդները գործելիս» ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ մեդիագրագիտության շաբաթվա անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Կարևորելով նախաձեռնությունը՝ նախարարն ընդգծել է, որ հանրության շրջանում այն դառնում է վարքականոնի մի մաս՝ առանձնացնելու կարևոր անելիքները, թեմաները և ուղղությունները:
«Մեդիագրագիտության կարևորության և խնդիրների մասին միայն այս ծրագրի ընթացքում չէ, որ խոսում ենք. այն մեր ամբողջ տարվա գործն է: Սակայն այս շաբաթը թույլ է տալիս ավելի թիրախային ամփոփելու արված աշխատանքները, վերլուծելու, քննարկելու անելիքները, ինչպես նաև այս ծրագրերի, միջոցառումների անցկացման հնարավորություն ընձեռել հիմնական շահառուներին: Միջոցառումներն ու ծրագրերն այնքան բազմազան են, որ մասնակիցներից յուրաքանչյուրը կգտնի հենց իր հարցերին ամենաճշգրիտը պատասխանող ձևաչափը»,- ասել է նախարարը և ուրախությամբ արձանագրել, որ տարիներ շարունակ ծրագրին իրենց գործուն մասնակցությունն են բերում կրթական հաստատությունները, ուսուցիչները, աշակերտները և ուսանողները:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մեդիագրագիտությունը կրթական համակարգի կարևոր բաղադրիչ է՝ առանց որի չի կարելի պատկերացնել ժամանակակից կրթությունը:
«Մեդիագրագիտությունը դարձել է նաև մեր կրթական համակարգի ամենաառանցքային կոմպետենցիաներից մեկը: Շատ կարևոր է, որ հանրակրթության նոր պետական չափորոշչում մեդիագրագիտությունը նշված է որպես առանցքային կարողունակություն, ընդ որում՝ նախադպրոցական տարիքից: Սեպտեմբերից բոլոր դպրոցները փուլային եղանակով արդեն իսկ նոր չափորոշչով աշխատելու ճանապարհին են, հետևաբար ավելի է կարևորվում մասնակցությունը մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներին: Ինչ-որ առումով սա դառնում է նոր չափորոշչի գործնական հմտությունների և վերապատրաստման եղանակ»,- ասել է նախարարը և հույս հայտնել, որ մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումների մասնակիցները ձեռք բերած հմտությունները կկարողանան ակտիվորեն կիրառել:
Անդրադառնալով մեդիագրագիտության շաբաթվա այս տարվա խորագրին՝ «Մեդիագրագիտությունը թվային միջավայրում․ պատերազմին զուգահեռ», նախարարը նշել է.
«Կարիք կա, որ ևս մեկ անգամ յուրաքանչյուրս մտածենք այն մասին, թե մեր սեփական պահվածքով ինչ վարքականոնի հաստատմանն ենք նպաստում: Մեդիագրագիտությունը դառնում է ցանկացած գիտելիքի ուղեկցող պայման, որը մեզ օգնելու է ստացած գիտելիքը ճիշտ օգտագործել բոլոր իրավիճակներում: Կրթական համակարգի դերն է՝ երեխաներին դարձնել իրազեկված և պաշտպանված»:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև մեծահասակների կրթության խնդրին՝ նշելով, որ խնդիրների զգալի հատվածը գալիս է նաև հանրային մեդիագրագիտության ոչ պատշաճ մակարդակից: Նրա խոսքով՝ այստեղ մեծ անելիքներ կան մեծահասակների կրթության առումով՝ այս համատեքստում կարևորելով ոչ ֆորմալ կրթական դասընթացների կազմակերպումը:
Միջոցառման բանախոսներն իրենց հերթին ընդգծել են մեդիագրագիտության շաբաթվա կարևորությունը և ներկայացրել ծրագրի իրականացմանն ուղղված իրենց աջակցությունը:
Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որն ամեն տարի աշնանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում։ Այս տարի այն անցկացվում է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրերի շրջանակում։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...