Առաջիկայում ՀՀ-ում կներդրվի կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Առաջիկայում ՀՀ-ում կներդրվի կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ

20:45 06.11.2023

Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի` 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով տեխնիկական առաջադրանք մշակելու, ինչպես նաեւ պայամանագիր կնքելու իրավունք շնորհելու համար գնման ընթացակարգի մրցույթ հայտարարելու ուղղությամբ:
Նշվել է, որ այդ աշխատանքներին զուգահեռ, պարբերաբար «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում կատարվել են փոփոխություններ` ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը երկարաձգելու նպատակով:
Հետագայում, նկատի ունենալով ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը, այն է` ամբողջությամբ անցում կատարելը կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի տրամադրմանը, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել գլոբալ բարեփոխումների` Հայաստանի Հանրապետությունում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլեւ ավելացնել բնակչությանըն էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները: Մասնավորապես, ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ` ավելի շատ թվային ծառայություններ մատուցելու եւ այդ աշխատանքներում էլեկտրոնային ստորագրության կիրառումը առավել դյուրին դարձնելու ուղղությամբ:
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետը նշել է, որ ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, ինչպես նաեւ օրենքի 5-րդ հոդվածի 18-րդ մասում եւ 9-րդ հոդվածի 3.1-րդ մասում կատարել համապատասխան լրացում եւ փոփոխություն` պայմանավորված նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրման ու գործարկման հետ եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել` ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով:
Նշվել է նաեւ, որ նախատեսվում է ՀՀ-ում ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ` տալով այնպիսի լուծումներ, որ այն հնարավորություն ունենա բնակչությանը մատուցել թվային ծառայություններ: Այս ուղղությամբ կատարված աշխատանքների շրջանակում ընտրվել են միջազգային խորհրդատուներ, որոնք արդեն իսկ սկսել են ուսումնասիրությունները` ՀՀ կարիքներին համահունչ առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ:
Քննարկվել են «Նույնականացման քարտերի եւ կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման անվտանգության պահանջները եւ մրցույթի շրջանակը», որով նախատեսվել է ավարտին հասցնել ՀՀ քաղաքացու կենսաչափական անձնագրի եւ նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման մրցութային փաթեթը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել է, թե երբ ՀՀ քաղաքացին կարող է ստանալ կենսաչափական անձնագիր:
Ի պատասխան նշվել է, որ քանի դեռ մրցույթ չի կայացել, հնարավոր չէ հարցին ստույգ պատասխան տալ:
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության խորհրդի քարտուղար Ներսես Երիցյանը, անդրադառնալով հարցին, նշել է, որ ամբողջ գործընթացն իրականացնում է Ներքին գործերի նախարարությունը: Նշվել է, որ այս պահի դրությամբ տեխնիկական, տնտեսական մանրամասն վերլուծություններ են կատարվել: Այդ ոլորտում միջազգային ընկերությունները հետաքրքրված են, այժմ նրանց առաջարկությունների հիման վրա ամփոփվում են նախաորակման փաստաթղթերը: Երկու փուլային մրցույթ է լինելու, մասնակիցները պետք է նախաորակվեն, հետո արդեն փոքր խմբի միջեւ մրցույթ կիրականացվի:
Ըստ Ներսես Երիցյանի` նախաորակման մրցույթը կհայտարարվի մինչեւ տարեվերջ, դրանից հետո եւս երեք-չորս ամիս կպահանջվի, որ այդ ընկերությունները ներկայացնեն իրենց առաջարկները: «2025 թվականին կունենանք նոր համակարգ»,- ասել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության խորհրդի քարտուղարը:
Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Կառավարության առաջարկով ԱԺ առաջիկա նիստում այն կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:
Օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 6-ի հերթական նիստում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP