Ասգարդիա վիրտուալ պետության նախագահ Իգոր Աշուրբեյլին առաջարկել է Իլհամ Ալիևին ճանաչել իր «պետությունը» ու դաշինք կնքել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Ասգարդիա վիրտուալ պետության նախագահ Իգոր Աշուրբեյլին առաջարկել է Իլհամ Ալիևին ճանաչել իր «պետությունը» ու դաշինք կնքել

15:47 07.11.2023

Բաքու է այցելել Ասգարդիա վիրտուալ ինքնահռչակ պետության նախագահ Իգոր Աշուրբեյլին: Նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ:

Ո՞վ է այդ Աշուրբեյլին ու ի՞նչ պետության մասին է խոսքը, ո՞ւմ հետ է նա հանդիպել Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Իգոր Աշուրբեյլին Ադրբեջանում հայտնի ազնվական տոհմի ներկայացուցիչ է, էթնիկ ադրբեջանցի է, որը վաղուց ապրում է Ռուսաստանում և այնտեղ փայլուն տնտեսական, գիտական և բիզնես կարիերա է արել, միլիարդատեր է վաղուց, ղեկավարում է կուսակցություն, որը ժամանակին հիմնադրել է Ռուսաստանի պետդումայի նախագահ Սելեզնոյը, և տիեզերական ոլորտում շատ ազդեցիկ հեղինակություն ունեցող գիտնական է:

Այսինքն՝ բավականին լուրջ մարդ է, ռեսուրսներ ունեցող, տարբեր տեղեկությունների համաձայն՝ 2-4 մլրդ դոլար է նրա կարողությունը գնահատվում: Եվ ահա այդ էթնիկ ադրբեջանցին 2016թ.-ին հռչակել էր Ասգարդիա վիրտուալ պետության ստեղծումը, որի նախագահ էր ընտրվել:

Այս ամենը կարող է կատակի նմանվել, բայց իրականում բավական լուրջ մարդիկ են ներգրավված:

Այս պահին այդ Ասգարդիա վիրտուալ ինքնահռչակ պետության սահմանադրության համաձայն, պետության տարածքը «Ասգարդիա 1» կոչվող տիեզերանավն է, որը ուղեծիր է հանվել 2017 թ.-ին: Գալիք տարի պատրաստվում են 2-րդ տիեզերանավը հանել ուղեծիր»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Այս ամենը կատակ է հիշեցնում: Արժե՞ լուրջ ընդունել: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

22:47 10.05.2025

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

Մայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

22:37 10.05.2025

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական ​​եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

22:30 10.05.2025

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

22:21 10.05.2025

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

Վերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր

22:12 10.05.2025

Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր

Մայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...

SHANTNEWS

22:00 10.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP