21:57 14.11.2023
Վրացական աղբյուրները հաստատել են այն, որ այդ երկրի տարածքով դեպի Հայաստան է տեղափոխվել ֆրանսիական ապառազինություն: Կարո՞ղ ենք համարել, որ ֆրանսիական զենքի մատակարարումների մեկնարկը պաշտոնապես հաստատվել է: Ի՞նչ տեխնիկա է մատակարարվել, և ինչպե՞ս են արձագանքում Բաքվում:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հիշեցնեմ` կիրակի օրը X սոցցանցում և Տելեգրամ ալիքներում սկսեցին տարածվել լուսանկարներ և տեսահոլովակներ, որոնցում երևում է, թե ինչպես է Փոթիի նավահանգստում բեռնաթափվում ռազմական տեխնիկա, և այդ տեղեկություններ տարածողները ենթադրություններ էին իրենց թույլ տալիս, որ այդ տեխնիկան նախատեսված է Հայաստան տեղափոխելու համար:
ՀՀ ՊՆ-ն ո’չ հաստատել, ո’չ հերքել է այս տեղեկությունը: Այսօր անուղղակի հաստատումը այս տեղեկության եկավ Թբիլիսիից. Փոթիի նավահանգստի կառավարումն իրականացնող նիդերլանդական «ԷՅՓԻԷՄ Թերմինալս» ընկերություն,ը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի վրացական խմբի ծառայության հարցադրմանը, հաստատել է, որ այդ ապրանքաքանակը հասել է ԵՄ-ից՝ մասնավորապես Ֆրանսիայից, և նախատեսված է Հայաստան տեղափոխելու համար:
Տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ հետևյալն է ասվում, մեջբերեմ բառացիորեն. «Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորողների կողմից սահմանափակումների բացակայության պայմաններում APM ընկերությունը զրկված էր բեռն ընդունելը մերժելու հնարավորությունից:
Այսինքն՝ տպավորություն է ստեղծվում, որ այդ հոլանդական ընկերությունը արդարանում է, թե ինչու է ստիպված չմերժել այդ բեռի ընդունումը, կարծես ինչ-որ մի վատ բան է ասել»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Կարո՞ղ ենք ասել, որ Ֆրանսիան դառնում է Հայաստանի թիվ մեկ ռազմատեխնիկական գործնկերը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
13:09 21.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման […] ...
13:00 21.06.2025
Խաչանովի երկրորդ հաղթանակը ՀալեումՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-3, 1-6, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 27-րդ ռակետ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին: Խաչանովը հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիի դեմ: ...
12:54 21.06.2025
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գյումուշի» պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 11.00-20.00-ն Աջափնյակ վարչական շրջանում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտում և ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:48 21.06.2025
Վարչապետը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ […] ...
12:45 21.06.2025
Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Պեկինը չի ցուցաբերի օգնություն Թեհրանին՝ կապված Իրանի և Իսրայելի միջև փոխհրաձգությունների հետ։ «Ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք միջամտեն», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով Նյու Ջերսիում լրագրողների հարցերին Չինաստանի կողմից Իրանին օգնելու հնարավորության մասին՝ կապված Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության հետ։ Մեկնաբանելով այն տեղեկությունները, […] ...
12:41 21.06.2025
Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 2025 թվականի գարնանը Երևանում կայանալիք գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի անցկացումն ընթանալու է նաև Թուրքիայի աջակցությամբ։ «Հայաստանում հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի […] ...