18:19 01.09.2018
Սեպտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 հիմնական դպրոց է այցելել և հանդիպել իր ուսուցչուհի Անժելա Յակովլևնային, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշվում է, որ Գիտելիքի օրվա միջոցառումն, ինչպես բոլոր դպրոցներում, այստեղ էլ սկսվել է Տերունական աղոթքով։ «Հայր մերին» հաջորդել է պետական օրհներգը։ Ոստիկանության պետը Գիտելիքի օրվա առթիվ դպրոցականներին ուղղված շնորհավորական խոսքում հատուկ ընդգծել է ուսուցիչների դերը։ Ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ծառայողներն առաջին դասարանցիներին եռագույն ծաղկեփունջ ու շնորհավորական բացիկներ են նվիրել:
Սակայն ստանալիք լավագույն նվերը գիտելիքն է։ Փոքրիկների անվտանգությամբ մտահոգ՝ նրանց հանձնվել են «Փոքրիկ ոստիկանը» ուսուցողական գրքեր ու լուսանդրադարձիչ թևնոցներ։ Վալերիյ Օսիպյանն առաջին դասարանցիներին ասել է, որ «Փոքրիկ ոստիկանն» էլ անվտանգ երթևեկության այբուբենն է, ուստի պետք է դասերի հետ մեկտեղ նաև լավ սերտել երթևեկության կանոնները։ Ոստիկանության պետն աշակերտներին ևս մեկ անգամ հաջողություն մաղթելուց հետո ուսուցչուհու հետ շրջել է դպրոցում՝ փաստելով՝ ամեն ինչ նույնն է, նույնքան հարազատ։
Վալերիյ Օսիպյանի հրամանով արդեն ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության: Այսուհետ ճանապարհի բանուկ հատվածներին մոտ գտնվող դպրոցների տարածքում ճանապարհային ոստիկանության կարգախմբերը կապահովեն, որ դպրոցականները փողոցն անվտանգ անցնեն, նաև՝ դպրոցների մոտ մեքենաների կուտակումներ չլինեն: Ու ոչ միայն այդտեղ. Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը անվտանգ երթևեկություն կապահովեն նաև ուսումնական հաստատություններ տանող փողոցներում ու խաչմերուկներում՝ բացառելով խցանումներն ու ճանապարհատրանսպորտային պատահարները: Ի դեպ, վերջին տարիներին իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում՝ տուն-դպրոց, դպրոց-տուն ճանապարհներին երեխաների մասնակցությամբ պատահարներ չեն արձանագրվել: Այս տարի ևս ոստիկանությունը կանի ամեն ինչ դրական արդյունք ապահովելու համար։
Ի դեպ, հանրապետության բոլոր մարզերի, բոլոր քաղաքների, բոլոր դպրոցների մոտ ոստիկանության ծառայողները կապահովեն աշակերտների անվտանգությունը՝ բացառելով անցանկալի դեպքերը։
Ուժեղացված ծառայությամբ երեխաների անվտանգությունը կապահովեն նաև «հրեշտակներն» ու անչափահասների գործերով ծառայողները:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...