12:57 21.03.2018
Անհարմար եմ զգում, որ այս երկրում եմ ապրում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Իրավապաշտպանը, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճռին, ասաց, որ ինքը մինչ այդ հրաշքի էր սպասում:
Ավետիք Իշխանյանն այս վիճակը համեմատում է 30-ական թվականների բռնաճնշումների հետ, երբ խորհրդային իշխանությունները տարբեր բնույթի մեղադրանքներով ձերբակալում էին քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներին:
«Որովհետև 37 թվին հենց այդպես՝ առանց որևէ, նույնիսկ առանց մասնակցության, առանց որևէ հիմքի, մարդկանց մեղադրանք էին առաջադրում, ասենք Աճառյանին, որ նա եղել է Թուրքիայի, Անգլիայի, չգիտեմ՝ ինչի լրտեսը: Ես սա հիշեցրեց դա, և սա դրա համար էր ավելի մեծ, այսպես ասած, շոկ, քան մինչ այդ եղած քաղաքական բանտարկյալները»,- ասել է իրավապաշտպանը:
SHANTNEWS-ը երեկ հայտնել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավարությունը: Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է տասը տարի հինգ ամսվա ազատազրկման:
Ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման: Դատավորը հաշվարկել է մեկ այլ՝ «տոնածառի» գործով Սաֆարյանի՝ արդեն կրած երկու տարվա պատժաչափը: Գևորգ Սաֆարյանը կազատազրկվի 3.5 տարով:
Այս գործով անցնող մյուս մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանը և Ներսես Պողոսյանը դատապարտվել են 3.5-ական, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման:
Ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման դատավճիռը մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանինն էր: Նա դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել: Հովհաննես Պետրոսյանը ընդամենը երկու ամսից ազատ կարձակվի:
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...