16:08 22.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Թուրինյան գործընթաց. դեպի ցկյանս ուսումնառություն. ազգային լուսավորչական հանդիպում» խորագրով աշխատաժողովին:
Հայաստանը Թուրինյան գործընթացի նոր փուլի ակտիվ մասնակից է, որը նախաձեռնել է Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ): Գործընթացի նպատակն է մշտադիտարկել ցկյանս ուսումնառության հեռանկարները և բարեփոխել դրա հայեցակարգը: Աշխատաժողովի առանցքում էր Հայաստանում ցկյանս ուսումնառության հայեցակարգի հիմնական բաղադրիչների քննարկումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ՄԿՈՒ հասանելիության և գրավչության վրա:
Աշխատաժողովին ներկա են եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ, Թուրինյան գործընթացի ազգային համակարգող Արմենուհի Պողոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամ, մարդկային կապիտալի զարգացման ավագ մասնագետ Ֆրանկ Հեսը, Եվրոպական կրթական հիմնադրամի մասնագետներ և այլք: Նիստը վարել է ԵԿՀ մարդկային կապիտալի զարգացման ավագ մասնագետ, Հայաստանի հետ կապերի պատասխանատու Կրիստիանա Բուրցիոն:
Բարձր գնահատելով ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ Եվրոպական միությունը 2007 թվականից սերտորեն համագործակցում է ԿԳՄՍ նախարարության հետ և հանդիսանում ՄԿՈՒ ոլորտում կարևոր դերակատարներից ու աջակիցներից մեկը:
«ԵՄ-ի աջակցության շրջանակում հարկ է ընդգծել Եվրոպական կրթական հիմնադրամի դերը, որը երկար տարիներ ընդգրկված է եղել Հայաստանի ՄԿՈՒ համակարգի բարեփոխումներում՝ տվյալների և տեղեկությունների հավաքագրման, զարգացման, գերակայությունների որոշարկման գործում խորհրդատվության տրամադրման և կարողությունների զարգացման միջոցով», – ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Փոխնախարարի խոսքով՝ ԵԿՀ-ի կարևորագույն քայլերից է 2010 թվականից առ այսօր «Թուրինի գործընթաց» նախագծի ձեռնարկումը: «Մեծ է Թուրինի գործընթացի նշանակությունը Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում բարեփոխումների հակիրճ, փաստագրված վերլուծության, այդ թվում՝ քաղաքականության առանցքային ուղղությունների, մարտահրավերների, սահմանափակումների, ինչպես նաև լավագույն փորձի ու հնարավորությունների որոշարկման հարցում», – ավելացրել է Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի բնորոշմամբ՝ Թուրինյան գործընթացն առաջնորդող ուղեցույց է, որը որոշում է մեր երկրում մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումների գործընթացի վեկտորը: Արթուր Մարտիրոսյանը ներկաներին նաև տեղեկացրել է, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում» ՄԿՈՒ ոլորտի վերաբերյալ արտացոլված հիմնական ուղենիշներն ամբողջովին արտահայտում են Թուրինյան գործընթացի տրամաբանությունը:
ԵՄ պատվիրակության անդամ Ֆրանկ Հեսը, անդրադառնալով ցկյանս ուսումնառության հայեցակարգին, կարևորել է դասավանդման մոտեցումները փոխելու անհրաժեշտությունը: «Շատ կարևոր է այն, ինչ անում է ԵԿՀ-ն. նրանք շեշտը դնում են ապացուցահեն կրթության վրա: Մենք պետք է վերացնենք այն խոչընդոտները, որ կան ՄԿՈՒ ոլորտում, և Հայաստանն ակտիվ մասնակից է այս գործընթացում», – ասել է Ֆրանկ Հեսը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, կարևորելով Հայաստանի մասնակցությունը Թուրինյան գործընթացին, շեշտել է, որ ԱՍՀ և ԿԳՄՍ նախարարություններն ընդհանուր խնդիր ունեն աշխատաշուկայում մի դեպքում աշխատանքի, մյուս դեպքում՝ կրթության տեսանկյունից: «Այս համագործակցությունը կապահովի կրթություն-աշխատաշուկա կապը: Խոսքը բավականին արդիական ոլորտի՝ ՄԿՈՒ-ի մասին է: Վստահ եմ՝ աշխատանքներն արդյունավետ կլինեն, և դա կչափվի մոտակա 5 տարիների արդյունքներով, երբ մենք այլևս չենք քննարկի աշխատաշուկայի և կրթության միջև կապի որակի հարցերը, այլ կունենանք հստակ գործող մեխանիզմ», – հույս է հայտնել ԱՍՀ նախարարի տեղակալը:
ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյան խոսքով՝ Թուրինյան գործընթացն այն լավագույն գործիքն է, որը հնարավորություն է տալիս խզելու աշխատաշուկայի և կրթության միջև շեղումը: «Հայաստանում այժմ բավականին լուրջ բարեփոխումների փուլում ենք: Կառավարությունն արդեն ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման» և հարակից օրենքների փաթեթն Ազգային ժողով ներկայացնելու որոշումը: Այս օրենքն արմատական փոփոխություններ է նախատեսում ոլորտում, որոնք մեզ թույլ են տալու աշխատաշուկան ապահովել որակյալ մասնագետներով և նպաստել տնտեսության զարգացմանը»,- ասել է Արմենուհի Պողոսյանը: Լինելով Թուրինյան գործընթացի ազգային համակարգողը՝ Արմենուհի Պողոսյանը ներկաներին նաև տեղեկացրել է աշխատաժողովի՝ Հայաստանում կազմակերպման մանրամասները:
Աշխատաժողովի հետագա ընթացքում ԵԿՀ փորձագետ Աբդելազիզ Ջոհանին ներկաներին շնորհանդեսի տեսքով ցուցադրել է Հայաստանում ՄԿՈՒ ոլորտի մշտադիտարկման արդյունքներն ու ստացված ցուցանիշները և ամփոփ ներկայացրել է Թուրինյան գործընթացի հայեցակարգը:
Շնորհանդեսին հաջորդել են աշխատանքային խմբերով քննարկումներն ու տարբեր առաջարկների ներկայացումները և դիտարկումները:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...