Գյուղատնտեսությունն անկում է ապրում. ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը SHANTNEWS-ի դիտակետից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Գյուղատնտեսությունն անկում է ապրում. ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը SHANTNEWS-ի դիտակետից

17:26 21.03.2018

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար-փետրվարին 8.6 %-ով գերազանցել է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Նշենք, որ 2017-ի հունվար-փետրվարի ցուցանիշն էլ 2016-ի նկատմամբ աճել էր 6.2%-ով: 

Ընթացիկ տարվա երկու ամսվա ընթացքում իրականացվել է 21 միլիարդ 643 միլիոն դրամի շինարարություն: Եթե այս ցուցանիշները համեմատենք նախորդ տարվա նուն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ այն աճել է 22.7%-ով: Այս ոլորտում 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում կատարվել է 17 միլիարդ 134 միլիոն դրամի աշխատանք:

Առևտրի շրջանառությունն այս ժամանակահատվածում ևս ավելացել է 17.4%-ով: Այն կազմել է շուրջ 395 միլիարդ 62 մլն դրամ: Իսկ 2017-ի հունվար-փետրվարին, նախորդ տարվա հետ համեմատած, 9.6%-ով էր աճել՝ կազմելով մոտ 292 միլիարդ 199 միլիոն դրամ:

Միջին ամսական աշխատավարձն էլ 8.9%-ով է աճել, այսինքն՝ միջին հաշվով եղել է 197 հազար 850 դրամ: Այս ժամանակահատվածում բարձրացել են և պետական և ոչ պետական սեկտորի աշխատավարձերը՝ համապատասխանաբար 8.6%-ով և 4.7%-ով:  Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 167 հազար 364 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 226 հազար 459  դրամ:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում էլ է աճ գրանցվել: 2018 թվականի հունվար-փետրվարի ցուցանիշը 3.5 %-ով ավելի է նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ: 2017թ. երկու ամսվա համեմատ այս տարի ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 15.1%-ով` կազմելով 225 միլիարդ 686.2 մլն դրամ: 

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2018-ի հունվար-փետրվարին կազմել է շուրջ 1 միլիարդ 98 միլիոն դոլար: Եթե 2017-ի առաջին երկու ամիսների հետ համեմատենք, ապա կստացվի, որ այս ցուցանիշն աճել է 43.2 %-ով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 41%-ով՝ կազմելով մոտ 387 մլն դոլար, իսկ ներմուծումը` 44.4 %-ով՝ հասնելով 712 մլն դոլարի: 

Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվար-փետրվարին ավելացել է 3.1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 4.4 %-ով: 

Ներկայացված ցուցանիշներից նվազել է միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 0.1 %-ով: Այն կազմել է 45 մլրդ 332.1 մլն դրամ: Նկատենք, որ նույնքան՝ 0.1 %-ով, 2017-ի առաջին երկու ամիսներին այս ցուցանիշը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր: 

Եվ վերջում, դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-փետրվարին եղել է 481.88: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

BACK_TO_TOP