18:12 27.11.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 նորակառույց դպրոցի բացմանը: Աշակերտները բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Հայաստանի ազգային օրհներգը կատարելով:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է, և պետք է կարողանալ դպրոցը դարձնել այդ տաղանդների բացահայտման և զարգացման հարթակ, որը և վարչապետը համարում է դպրոցի ամենամեծ առաքելությունը: Նման դպրոցների ստեղծումը, ֆիզիկական պատշաճ միջավայրի ձևավորումը վարչապետը չափազանց կարևոր է համարել: Նա ասել է, որ քաղաքաշինությունը և քաղաքաշինական օբյեկտները մեր մտածողության վրա ուղիղ ազդեցություն ունեցող գործոններ են, որոնք երբեք չպետք է թերագնահատել: Այժմ դպրոցում սովորում է 821 աշակերտ:
Դպրոցի շինարարությունը Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում մեկնարկել է 2021թ.-ի հունվարից:
Դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1 մլրդ 948 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստել են դպրոցի կառուցման աշխատանքներին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև Ասիական զարգացման բանկին համագործակցության համար և հույս հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի ու կզարգանա:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:45 21.06.2025
Վիրցը պայմանագիր կստորագրի «Լիվերպուլի» հետ«Լիվերպուլն» ավարտին է հասցնում Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը: 22-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բուժզննման առաջին փուլը: Գործընթացն ավարտելուց հետո գերմանացի աստղը 5 տարվա պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ: Անգլիական թիմը գործարքի համար կվճարի 100 միլիոն, ևս 16.5 միլիոն նախատեսված է որպես բոնուս: Վիրցն Անգլիայում կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, որը պարգևավճարներով կարող […] ...
13:30 21.06.2025
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Ներկայացվել է Թալին–Գյումրի (մոտ 42 կմ) հատվածի շինարարական առաջընթացը, ինչպես նաև Քաջարանի թունելի […] ...
13:09 21.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման […] ...
13:00 21.06.2025
Խաչանովի երկրորդ հաղթանակը ՀալեումՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-3, 1-6, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 27-րդ ռակետ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին: Խաչանովը հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիի դեմ: ...
12:54 21.06.2025
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գյումուշի» պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 11.00-20.00-ն Աջափնյակ վարչական շրջանում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտում և ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:48 21.06.2025
Վարչապետը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ […] ...