Դուք Ձեր դեմ ցուցմունք եք գրել. Անահիտ Բախշյանը դիմել է Արթուր Աղաբեկյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Դուք Ձեր դեմ ցուցմունք եք գրել. Անահիտ Բախշյանը դիմել է Արթուր Աղաբեկյանին

11:52 03.09.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարությամբ դիմել է «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին:

«Պարոն Աղաբեկյան, անհանգստացնողներից մեկն էլ ես եմ: Ճիշտ եմ, չէ՞, հասկացել, որ բանկում առկա 1.241.000 դոլարի 820.000-ը Ձեր ասած «Մարտիկ»-ներն են ներդրել, իսկ մնացած 421.000 դոլարն այդ գումարից եկած տոկոսներն են՝ վերածած 100-ական դոլարի ու 4210 զոհված ազատամարտիկների անունից՝ ավելացվել է մայր գումարին: Ճի՞շտ է:

Պարոն Աղաբեկյան, Դուք Ձեր դեմ ցուցմունք եք գրել, որովհետև Ձեր գրառման հետ կապված, քննիչների ենթադրյալ հարցերից բացի, ինձ մոտ առաջացան հետևյալ հարցերը:

Հարց առաջին: Մի՞թե մենք ընդամենը 4210 զոհված ազատամարտիկ ունենք կամ ունեցել ենք այն պահին, երբ նման որոշում եք կայացրել, ովքե՞ր են այդ 4210-ը զոհված ազատամարտիկները, ի՞նչ սկզբունքով եք ընտրել հենց այդ 4210-ին: Ի՞նչ է, մնացածն արժանի չէի՞ն:

Երկրորդ հարցս: Քննչական մարմնին ներկայացրե՞լ եք արդյոք Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այն որոշումը, որի հիման վրա մայր գումարի տոկոսներից եկած տոկոսները իրավունք ունեիք վերածել 100-ական դոլարների, ե՞րբ է կայացվել այդ որոշումը, ի՞նչ հիմնավորմամբ է հոգաբարձուների խորհուրդը կայացրել նման որոշում, արդյո՞ք միայն նրա համար, որ «Մարտիկ»-ների ցուցակում լինեն մեր զոհված ազատամարտիկների, այն էլ՝ ոչ բոլորի անունները: Հարց՝ որ ի՞նչ:

Երրորդ հարցս: Արդյո՞ք այդ որոշումը գործել է ամեն տարի, եթե այո, ապա ինչո՞ւ հոգաբարձուների այս որոշումը չի կատարվել, մասնավորապես, 2017 թ.-ին, երբ ավանդադրումից ստացված տոկոսը եղել է 44.623.324 ՀՀ դրամ, որն անում է 92196 դելար, ինչո՞ւ այս գումարին համապատասխան 921 զոհված ազատամարտիկի անուն չի ավելացել ցուցակում և ցուցակը նույն, նախորդ տարվա ցուցակն է:

Չորրորդ հարցս: Հիմնադրամի կայքում «Փնտրում» պատուհանի տակ գրված է արդեն 12 410 անուն, ազգանուն, նույնիսկ հայրանունները գրված չեն ու ոչ մի այլ տվյալ, թե ո՞վ, ե՞րբ է, Ձեր ասած, «Մարտիկ»-ի «պատվավոր կոչում»-ը «վաստակել»: Դուք ասում եք, որ նրանցից 4210-ը զոհված ազատամարտիկներ են, որտե՞ղ է դա երևում, նամանավանդ որոշ տղամարդկանց անունների վրա համակարգչի մկնիկի սեղմումից գալիս են տարբեր տարիքի երեխաների նկարներ՝ բարուրի մեջ փաթաթված երեխայից սկսած (օրինակ՝ N 628/):

Հինգերորդ հարցս: Ձեր հայտարարած 820.000 դոլարից եկած տոկոսների 421.000 դոլար գումարը ո՞ր տարվա տարեկան տոկոսն է, չէ՞ որ, ըստ տարիների, փաստորեն, գումարն ավելացել է, ուրեմն բանկի տոկոսները նույնպես ավելացել են, և ուրեմն ո՞ր տարվա տոկոսի հետ եք հարմարեցրել 421 000 թիվն ու բաժանելով 100-ի, ստացել զոհված ազատամարտիկների 4210 թիվը: Հիշեցնում եմ` Դուք 2016թ. մայիսի 12-ին ասել եք. «Մարտիկ» հիմնադրամը մինչև 2005 թ. ունեցել է 8200 մասնակից, հետագայում բանկային տոկոսներով համալրվել է «Մարտիկ» հիմնադրամի մասնակիցների ցանկը, և այժմ հիմնադրամի մասնակից են համարվում 12 404 հոգի: Մնացած մասնակիցները Արցախյան պատերազմում զոհված մեր հերոսների անուններն են: Նպատակ ենք ունեցել, տալով նրանց «Մարտիկ» հիմնադրամի մասնակցի կարգավիճակ, հավերժացնել նրանց կենդանի հիշատակը»: Ձեր երեկվա գրառման մեջ արդեն ստույգ գրել եք մնացած մասնակիցների թիվը՝ 4210 զոհված ազատամարտիկ: Հիմա ես զոհված ազատամարտիկ չեմ, բայց այդ ցուցակի 12 404-րդն եմ, Ձեր կարծիքով ո՞ր ստի մեջ եմ ես:

Է՜, հարգելի պարոն Աղաբեկյան, ինչքան փորձում եք արդարանալ, այնքան ոչ ճիշտ բաներ եք ասում: Կարծում եմ՝ այս թվերը ոչ այնքան քրեական, որքան բարոյական բովանդակություն ունեն: Ամեն դեպքում այս թվերի ու փաստի մասին քննչական մարմնի փորձագիտական վերլուծությունը պետք է հստակ պատասխան պահանջի` այս թվերը շատ բանի մասին են խոսում:

Հինգերորդ հարցս: Եթե մայր գումարի տոկոսները 100 դոլարի վերածելով միացրել են նրան ու այն եղել է անձեռնմխելի, ապա ամեն տարի ինչ-որ կանոնադրական նպատակներով ծախսերի համար որտեղի՞ց եք գումար տրամադրել, որտեղի՞ց եք հենց վերջին 4-5 տարիներին հիմնադրամի կանոնադրությամբ տարեկան ընդհանուր ծախսերում վարչակառավարչական ծախսերի մասնաբաժինը սահմանված 10 %-ի փոխարեն` ծախսել 20%-ից ավելի գումար: Որպես փաստ, azdarar.am-ում դրված 2017 թ. հաշվետվության համաձայն, որտեղ ո՛չ հիմնադիրների, ո՛չ հոգաբարձուների խորհրդի անդամների անուն-ազգանուններն այդպես էլ գրված չեն, ֆինանսական տարում օգտագործված ֆինանսների ընդհանուր չափը՝ 45.759.332 ՀՀ դրամ, իսկ ազատ դրամական միջոցների ավանդադրումից ստացված տոկոսը՝ 44.623.324 ՀՀ դրամ:

Փաստորեն, բանկի հաշվում մայր գումարից բացի կան ազատ դրամական միջոցնե՞ր, ո՞րտեղից: 2017 թ.-ին ազատ դրամական միջոցներից ստացված տոկոսի գումարից միլիոնից ավելի գումար է ծախսվել, ո՞րտեղից: Հաշվետվությամբ կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը՝ 33.342.475 ՀՀ դրամ է եղել: Քանի որ կառավարչական ծախսերի չափը չի գրվել այս հաշվետվության մեջ, ապա ինքներս կհաշվենք: 2017 թ.-ին օգտագործված ֆինանսի չափը 45.759.332 ՀՀ դրամ, կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը՝ 33.342.475 ՀՀ դրամ, օգտագործված գումարի տարբերությունը կազմում է 12.416.857 ՀՀ դրամ, որը գնացել է վարչակառավարչական ծախսերի վրա և կազմում է օգտագործված ֆինանսների 27 %-ը: Ինչո՞ւ եք խախտել կանոնադրությունը:

Վերջապես հարց վեցերորդ: Ես հաստատ 8200 հոգու մեջ չեմ, որովհետև Դուք ասել եք, թե մինչև 2005 թվականն եք ունեցել 8200 մասնակից, ուրեմն իմ և ինձանից հետո 6 հոգու ներդրած 100 դոլարները այն մայր գումարի տոկոսների մեջ էլ չեն, որ 100 դոլար դառնար ու ավելանար մայր գումարին, ուրեմն որտե՞ղ է: Ընդ որում, այդ ցանկում ես 12 404-րդն եմ, ինձնից հետո ավելացել են ևս 6 հոգի, որը երևում է 2017 թ. հաշվետվությունից: Ո՞ր մասում են այդ 6 հոգու ներդրումները: Կարծում եմ, այս հարցի պատասխանն էլ պետք է քննչականը տա:

Դուք Ձեր ֆեյսբուքյան էջի գրառման մեջ նշել եք, որ թե՛ բարեգործական, թե՛ ռազմահայրենասիրական և թե՛ մարտական ու քարոզչական ծրագրերի իրականացման համար կրել եք անձնական պատասխանատվություն, որոնք իրականացրել եք պատվախնդրությամբ և գտնում եք, որ գործել եք բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի և կանոնադրության շրջանակներում։

Երանի՜ այդպես լիներ ու Դուք բաց ճակատով այսօր մեղադրանքը չընդունող գրառման փոխարեն խոսեիք Հիմնադրամի ամենակարևոր կանոնադրական նպատակին հասնելու մասին, որը հնչեցրել եք 2002-ի հոկտեմբերի 28-ին «Երկիր» թերթին տված Ձեր հարցազրույցի մեջ . «5 տարի անց անկիրթ հրամանատարներ չենք ունենալու», այնինչ Հիմնադրամի բոլոր հաշվետվություններում, որոնք իմ ձեռքի տակ են, չեմ հանդիպել ոչ մի նման ծրագիր, որով ՀՀ զինված ուժերի որևէ սպա «Մարտիկ»-ի միջոցներով գործուղվեր վերապատրաստվելու, իսկ Հիմնադրամի կանոնադրության մեջ գրված է.

«Հիմնադրամը պարտավոր է ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործել միայն իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար»:

Հ.Գ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյան, խնդրում եմ սույն հոդվածում բարձրացված հարցերը հնարավորինս պարզաբանել սույն գործի նախաքննության ընթացքում»,- նշել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ

19:46 20.05.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ԱԷՄԳ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ակտիվ դինամիկան, որին նպաստում են նաև պարբերական բարձրաստիճան այցերն ու հանդիպումները։ Քննակվել են Հայաստան-ԱԷՄԳ […] ...

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն

19:35 20.05.2024

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների։ Այս մասին հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնից, նշելով, որ բոլոր ցանկացողները կարող են այցելել Կապույտ մզկիթ՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակներին։ ...

Լրատվամիջոցները նշել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

19:12 20.05.2024

Լրատվամիջոցները նշել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, հայտնում է IRNA գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռայիսին նահատակվել է կիրակի օրը (2024 թվականի մայիսի 19-ին) ուղղաթիռի տեխնիկական անսարքության պատճառով տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով»,- նշվում է հրապարակման մեջ: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի

19:05 20.05.2024

Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, ինժեներական հագեցվածության, մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքներին: Պատասխանատու պաշտոնյաները և շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են իրականացվող մեծածավալ աշխատանքների մասին, հավաստիացրել, որ ստանձնած պարտավորությունները կկատարվեն սահմանված ժամկետում: Պաշտպանության նախարարը ստորաբաժանումների հրամանատարներին հանձնարարել է լիարժեքորեն ստուգել […] ...

Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

18:14 20.05.2024

Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացումը, որն ընդգրկում է փոխադարձ հետաքրքրության բազմաթիվ ոլորտներ եւ շեշտել է, որ […] ...

Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա

17:44 20.05.2024

Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։ Իսկ մինչ այդ, քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է հավաստագրվեն։ Մասնագետների հավաստագրումը և կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։ 2023թ. տարեվերջից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ […] ...

BACK_TO_TOP