Միջազգային համաժողովում քննարկում են Հայաստանում երեխաների խնամքի համակարգի բարեփոխումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Միջազգային համաժողովում քննարկում են Հայաստանում երեխաների խնամքի համակարգի բարեփոխումները

13:35 04.09.2018

Այսօր Երևանում մեկնարկել է «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով միջազգային համաժողովը։ «Հանուն ընտանիքների միասնության» կարգախոսի ներքո միջազգային համաժողովի ընդհանուր նպատակն է նոր թափ հաղորդել Հայաստանում երեխաների խնամքի համակարգի բարեփոխմանը և հարթակ ապահովել Բուլղարիայի և տարածաշրջանի այլ երկրների հետ փորձի ու քաղած դասերի փոխանակման համար:

Համաժողովին մասնակցում են ավելի քան 120 մասնագետներ և ոլորտի գործիչներ՝ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի կառավարություններից, ՄԱԿ-ի գործակալություններից, հասարակական և միջազգային կազմակերպություններից և Հայ Առաքելական եկեղեցուց:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 140 երկրներից հավաքագրված տվյալները փաստում են, որ  աշխարհում Կենտրոնական Եվրոպան և Կենտրոնական Ասիան խնամքի հաստատություններում ապրող երեխաների թվով ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածաշրջաններն են, որտեղ յուրաքանչյուր 100 000 երեխայից 666-ն ապրում է երեխայի խնամքի հաստատությունում, ինչը հինգ անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը՝ 100 000-ից 120-ը:  Հայաստանում ընտանիքից դուրս՝ խնամքի տարբեր հաստատություններում, գտնվում է 3500 երեխա:

«Հաստատություններում երկարաժամկետ խնամքը որևէ երեխայի դեպքում չպետք է դիտարկվի որպես ընտանիքահեն խնամքի այլընտրանք: Վաղուց հայտնի է, որ շուրջօրյա խնամքը հաստատությունում բացասական ազդեցություն է թողնում երեխաների վրա՝ խոչընդոտելով նրանց զարգացումը և սահմանափակելով կյանքում ավելիին հասնելու հնարավորությունը: Սա երեխայի իրավունքի խնդիր է»,- ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Մայրական խնամքի ու ջերմության բացակայության բացասական հետևանքների մասին պատմեց նաև թենիսիստուհի Անահիտ Վարդանյանը:

«Անձնական կարծիքը արտահայտելու հնարավորություն անգամ չեմ ունեցել, իսկ այն սերն ու ջերմությունը, որ շատ էի երազում ստանալ իմ ծնողներից, մանկատան տարիներին չի եղել: Առաջին անգամ զգացի ընտանիքի և մանկատան տարբերությունը, երբ այցելեցի հանրակրթական դպրոց: Հիշում եմ, իմ առաջին օրը, երբ դասերից հետո երեխաները վազում էին ծնողների մոտ, գրկում էին նրանց ու միասին տուն գնում, դա առիթ հանդիսացավ, որ գտնեմ իմ ծնողներին»,- պատմեց Անահիտը: Նա գտել է իր մորը, սակայն իրական մայրական ջերմություն այդպես էլ չի զգացել: Փոխարենը փորձել է այն ապահովել իր երեխաների համար:

Երկօրյա միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)` Բուլղարիայի կառավարության աջակցությամբ և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։

Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP