15:55 18.12.2023
ԵՊՀ-ում օրերս ամփոփվել է «Ես մեդիագրագետ եմ» հանրապետական նախագիծը, որի նպատակն է սովորողների շրջանում զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները, ընդլայնել մեդիագրագիտության շրջանակը:
Ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ներկայացուցիչներ «ԿԶՆԱԿ» հիմնադրամից, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից և մի շարք այլ կառույցներից:
Նախագծի ամփոփմանը մասնակցել են Երևանի և ՀՀ մարզերի 63 դպրոցների ներկայացուցիչներ: Աշակերտները ներկայացրել են իրենց դպրոցներում ստեղծած մեդիա ակումբի աշխատանքները, կատարած ուսումնասիրությունները:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է երեխաների կողմից ստեղծագործական ու հետազոտական աշխատանքներ իրականացնելու պատրաստակամությունն ու ակտիվ ներգրավվածությունը: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի կարևոր առանցքներից մեկը սովորողների մոտ հետազոտական կարողությունների զարգացումն է:
«Վստահ եմ՝ նախագծային աշխատանքներ իրականացնելիս բազմաթիվ աղբյուրներից եք օգտվել, սովորել, թե ինչպես տարբերակել վստահելի ու հավաստի տեղեկատվությունը ու նաև որոշումներ կայացնելու կարողություն եք ձեռք բերել: Այսօր, երբ մենք ապրում ենք տեղեկատվության հոսքերի ներքո, մեդիագրագիտությունը շատ կարևոր և որոշիչ նշանակություն ունի: Անհրաժեշտ է ճիշտ զտել ու հասկանալ, թե որ ինֆորմացիան է մեզ համար կարևոր ու նշանակալի: Մեդիագրագետ լինելը ձեզ կօգնի կանխարգելել ոչ ցանկալի և վտանգավոր իրավիճակներում հայտնվելը, իսկ դպրոցներում անվտանգ ու ապահով միջավայր ապահովելը մեր առաջնային խնդիրներից է»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու շնորհակալություն հայտնել նախագծի մասնակիցներին ու գործընկերներին:
«Ես մեդիագրագետ եմ» հանրապետական նախագծի արդյունքներով մասնակից դպրոցները պարգևատրվել են վկայականներով և մրցանակներով:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...