17:42 19.12.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախադպրոցական կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող հաստատությունների լիցենզավորման գործընթացի վերաբերյալ իրավական խորհրդատվություն տալու նպատակով հաստատությունների ներկայացուցիչների համար կազմակերպել էր հանդիպում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
ԿԳՄՍՆ լիցենզավորման վարչության պետ Աշոտ Արշակյանը, Լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Վարուժան Խաչատրյանը և Հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը պատասխանել են հանդիպմանը մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ պահանջվող փաստաթղթերի, կրթական ծրագրերի փորձաքննության և այլ հարցերի վերաբերյալ:
Ըստ սահմանված ժամկետի՝ նախադպրոցական կրթական ծրագրերն (այլընտրանքային, հեղինակային) ու ծառայությունները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան, այլապես նրանց գործունեությունը կդիտվի անօրինական:
Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ձևաչափով: Նախադպրոցական հաստատությունների ներկայացուցիչներին, մասնավորապես, հետաքրքրել է՝ ինչ հիմքով պետք է առաջնորդվել ծրագիրը հաստատման ներկայացնելիս, ինչ լեզվով այն կարող է լինել, փաստաթղթերի ներկայացման եղանակը, ովքեր պետք է համալրեն հաստիքները, շենքային պայմանների առանձնահատկությունները, կարգավիճակի փոփոխման հնարավոր ժամկետները, լրացուցիչ ծառայությունների օրինականությունը և այլն:
Լիցենզավորման վարչության պետ Աշոտ Արշակյանն իրազեկել է, որ նախադպրոցական ծառայություններ և այլընտրանքային ու հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունները լիցենզավորվելու նպատակով պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն ԿԳՄՍ նախարարի՝ 2022 թ. դեկտեմբերի 9-ի 81-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան ծրագիր, որի՝ փորձաքննությամբ հաստատվելուց հետո միայն ՀՀ կառավարության 808-Ն որոշմամբ հաստատված փաստաթղթերի փաթեթը ներկայացնեն լիցենզավորման: Իսկ համալիր կրթական ծրագիր իրականացնող հաստատությունները փաստաթղթերը ներկայացնում են՝ առաջնորդվելով միայն 808-Ն որոշմամբ: Փորձաքննության ներկայացվող ծրագրի լեզուն միայն հայերենն է: Փաստաթղթերը հնարավոր է ներկայացնել թե՛ էլեկտրոնային, թե՛ թղթային տարբերակներով:
ԿԳՄՍՆ ներկայացուցիչներն ընդգծել են՝ այն կազմակերպությունները, որոնք մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը ծրագրի կամ լիցենզիայի հայտ կներկայացնեն, կհամարվեն լիցենզավորման գործընթացի մեջ:
Այն հաստատությունները, որոնք լիցենզավորված են, պետք է դիմեն դրանք վերաձևակերպելու նպատակով: Դրանք կրկին լիցենզավորվելու են միայն այն դեպքում, եթե ծրագրի կամ ծառայության փոփոխություն անեն:
Ըստ Աշոտ Արշակյանի՝ նախադպրոցական հաստատությունները պարտադիր պետք է ունենան իրավաբանական անձի կարգավիճակ. անհատ ձեռներեցը օրենքի պահանջով չի կարող նախադպրոցական կրթության գործունեություն ծավալել: Ընդգծվել է՝ հաստատության կանոնադրությունը պետք է լինի օրինակելի կանոնադրության դրույթներին համահունչ և չհակասի վերջինիս:
Կարևորվել է, որ ծրագիրը համապատասխանի նախադպրոցական տարիքի երեխայի տարիքային զարգացման առանձնահատկություններին և չհակասի նախադպրոցական կրթության պետական չափորոշչին: Հանրակրթության վարչության ներկայացուցիչ Թեհմինե Կարախանյանի տեղեկացմամբ՝ մշակվել են չափորոշչից բխող ծրագրերը, որոնք փորձարկման փուլում են: Այդ ծրագրերում յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված է գնահատման բաժին:
Հաստիքների վերաբերյալ հարցադրումներին Աշոտ Արշակյանը պատասխանել է, որ մինչև այժմ չլիցենզավորված հաստատությունները պետության կողմից ճանաչված չեն, և դրանց՝ համալիր ծրագիր իրականացնող աշխատակիցների աշխատանքային փորձը չի հաշվվելու: «Հարցը քննարկման փուլում է: Պետք է իրավական ճանապարհը գտնենք, որով ԱՁ-ում աշխատանքային փորձը հնարավոր կլինի ճանաչելի դարձնել»,- ասել է ԿԳՄՍՆ լիցենզավորման վարչության պետը: Հաստատության տնօրենին ներկայացվող պահանջների վերաբերյալ հարցին ԿԳՄՍՆ աշխատակիցները պատասխանել են, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով գործադիր տնօրենը պետք է ունենա հավաստագիր, բարձրագույն կրթություն և վերջին 7 տարվա ընթացքում 5 տարվա մանկավարժական կամ կառավարչական ստաժ: Տարակարգի բացակայությունը չի կարող բացասաբար ազդել լիցենզավորման վրա:
Նախադպրոցական հաստատությունների շենքերը կարող են լինել և՛ հասարակական, և՛ բնակելի նշանակության և պարտադիր պետք է ունենան կա՛մ սեփականության, կա՛մ օգտագործման իրավունք՝ սահմանված կադաստրի վկայականով և նոտարով: Նոր հասցե տեղափոխվելու դեպքում անհրաժեշտ է վերալիցենզավորվել, այլապես գործունեությունը կդադարեցվի:
Ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև, թե համալիր ծրագրին զուգահեռ լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնելու դեպքում ինչպես պետք է վարվել: Ի պատասխան՝ իրազեկվել է, որ լրացուցիչ կրթական ծրագրեր կարող են իրականացնել այն հաստատությունները, որոնք ունեն համալիր ծրագիր իրականացնելու լիցենզիա: Տեղեկացվել է, որ օրերս կհրապարակվի պարզաբանում, թե որ ծառայությունները լիցենզավորման ենթակա չեն:
Ներկայում Հայաստանում գործում է ավելի քան 300 կազմակերպություն` հիմնականում զարգացման կենտրոնների անվան ներքո, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում՝ համալիր, այլընտրանքային, հեղինակային) և նախադպրոցական ծառայություններ:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...