21:40 03.09.2018
Սեպտեմբերի 3-4-ը Հայաստանում անցկացվում է Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 16-րդ նիստը: Այս տարի միջպետական խորհրդի նախագահությունը Տաջիկստանի Հանրապետությունից անցնում է Հայաստանի Հանրապետությանը: Նիստում ամփոփվելու են 2017-2018թթ. ընթացքում միջպետական խորհրդի կողմից կատարված աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։
Միջպետական խորհրդի նիստերի նպատակն է ԱՊՀ մասնակից պետություններում կարգավորել շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներում անվտանգության ապահովման օրենսդրական դաշտը, իրականացնել մեկ միասնական քաղաքականություն, համատեղ մշակել և սահմանել միջազգային նորմերին համապատասխան անվտանգության պահանջները, ներդնել նոր լավագույն տեխնոլոգիաներ, կիրառել կանխարգելիչ միջոցառումներ՝ տեխնածին վթարները, արտադրական դժբախտ դեպքերը և պատահարները նվազեցնելու, սահամանափակելու նպատակով:
Միջպետական խորհրդի 16-րդ նիստում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ողջունեց Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղըրղըզստանի և Հայաստանի Հանրապետությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությանը և մաղթեց բեղմնավոր աշխատանք: Նա հույս հայտնեց, որ էլ ավելի կբարձրանա ԱՊՀ պետությունների միջև փոխադարձ վստահությունը, կամրապնդվի ժողովուրդների միջև տարիների ընթացքում ձեռք բերված բարեկամությունը:
Նշենք, որ Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհուրդն իր նիստերը անցկացնում է տարին մեկ անգամ: Խորհրդի նախագահ է ընտրվում հերթական նիստ անցկացնող ԱՊՀ անդամ պետության արդյունաբերական անվտանգության ոլորտի պետական մարմնի ղեկավարը: ՀՀ-ի կողմից միջպետական խորհրդի անդամ է ընտրվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Վարդան Գևորգյանը:
ՀՀ արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի անդամը նախագահելու է խորհրդի 2019 թ. գործունեությունը, իսկ հերթական՝ 17-րդ նիստն անցկացնելու լիազորությունը փոխանցվելու է ՌԴ-ին 2020 թ.-ին:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...