Ի՞նչ հարաբերությունների մեջ են Քիմ Քարդաշյանն ու ամուսինը. մեկնաբանում են մարմնի լեզվի մասնագետները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Ի՞նչ հարաբերությունների մեջ են Քիմ Քարդաշյանն ու ամուսինը. մեկնաբանում են մարմնի լեզվի մասնագետները

18:04 22.03.2018

Մասնագետները հայտնել են, թե ինչու է ռեփեր Քայնե Ուեսթը միշտ կանգնում կնոջ՝ Քիմ Քարդաշյանի թիկունքում:

Աստղային զույգը միասին է արդեն 6 տարի: Նրանց փոքր դուստրը ծնվել է ամիսներ առաջ, սակայն մարդիկ շարունակում են հայտարարել, որ զույգի հարաբերություններն այդքան էլ լավ չեն: Բոլոր այդ հայտարարություններին վերջակետ դնելու գործին են լծվել մարմնի լեզվի մասնագետները: Նրանք մեկնաբանել են, թե ինչու է Քայնե Ուեսթը միշտ կանգնում իր սիրելիի թիկունքում:

Հյուսիային Կալիֆոռնիայից գիտնական Բլանկա Քոբը վերցրել է մշտապես տեսախցիկների ուշադրության կենտրոնում գտնվող զույգի մի քանի լուսանկար, որում զույգը իրենց ամենաբնութագրող դիրքով է կանգնած։ Փորձագետը զույգի հարաբերությունները բավական ամուր է անվանել։ Ամեն անգամ, երբ նրանք միասին դուրս են գալիս, Քիմը փորձում է ցույց տալ, որ ամուսինն իր հպարտությունն ու պաշտպանն է։

Ռեփերն ինքն էլ չի թաքցնում իր զգացմունքները։ Նա հանրության աչքի առաջ միշտ համբուրում է Քարդաշյանին: Բացի դրանից՝ նա միշտ հնարավորություն է տալիս Քիմին փայլել հանրության առջև, այդ պատճառով էլ կարմիր գորգերի վրա նա միշտ Քիմի թիկունքում է կանգնում և ձեռքը դնում է նրա կոնքին՝ ցույց տալով, որ Քիմը միայն իրենն է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

BACK_TO_TOP