13:06 04.09.2018
Հայաստանի քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում խոսել է հայկական ավիաընկերություններից և նշել է, որ շատ ցավոտ խնդիր է այն, որ Հայաստանից մեկնում են Վրաստան, որպեսզի ավելի էժան չվերթով մեկնեն ուրիշ այլ երկիր:
«Ես շատ եմ ուզում, որ ցածր գներով չվերթներ իրականացնող ավիաընկերությունները շատանան մեր երկրում: Ես այսօր մեկնում եմ Լոնդոն, որտեղ աշխարհի ցածր գներով չվերթներ իրականացնող ավիաընկերությունների կոնգրեսն է անցկացվելու և հենց այդ ընկերությունների ղեկավարների հետ եմ շփվելու, որ համոզեմ իրենց Հայաստանից նույնպես չվերթներ իրականացնեն: Պետք է իրենց հետ սկսենք շատ շփվել, համոզել, որ իրենք հայկական շուկայի մեջ ավելի շատ հնարավորություններ տեսնեն»,- ասել է Տաթևիկ Ռևազյանը և հավելել, որ Հայաստանի կողմից ներդրում պետք է արվի, որ նման ավիաընկերությունները հետաքրքրվեն մեր երկրով.
«Նույն Վրաստանը շատ մեծ ներդրում է արել տուրիզմի ոլորտում, և Վրաստանի մասին հիմա բոլորը գիտեն: Նրանք ակտիվ մասնակցում են կոնֆերանսներին ու միշտ գովազդում են, այսինքն՝ լավ գովազդի միջոցով պետք է երկրի մասին իմանան, մարդիկ հետաքրքրվեն ու այդ դեպքում նոր ավիաընկերությունները հետաքրքրված կլինեն տվյալ երկրի պայմաններով ու շուկայով»,- ասել է Տաթևիկ Ռևազյանը:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...