Հայ-ռուսական աշխատանքային խումբ կստեղծվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+11.09 oC

Հայ-ռուսական աշխատանքային խումբ կստեղծվի

13:52 23.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ռուսական «ՎԻՍ» կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Ռոմաշովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման, ջրամբարաշինության ոլորտի ծրագրերում ռուսական կորպորացիայի ներգրավման հնարավորություններին:

Վարչապետին են ներկայացվել ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված վերլուծություններն ու դրանց մանրամասները: Կողմերը պայմանավորվել են ստորագրել արձանագրություն՝ աշխատանքային խումբ ու կոմիտե ստեղծելու և ծրագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը դրանց շրջանակում քննարկելու նպատակով: Այն կգլխավորի ՀՀ վարչապետը:  

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը կարևորում է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և պատրաստ է սերտ համագործակցության ռուսական կորպորացիայի հետ: Ըստ Կարեն ԿԱրապետյանի՝ այն կարող է դառնալ պետություն-մասնավոր հատված փոխգործակցության լավ օրինակ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է 2024 թվականի գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը

16:40 07.05.2024

Մեկնարկել է 2024 թվականի գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը

Մեկնարկել է 2024 թվականի գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Ապահովագրեք այգիներն ու ցանքատարածությունները կարկուտի և երաշտի ռիսկերից: Ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոսով։ Բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից ՀՀ Կառավարությունը կաջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով։ 2024 թվականին կապահովագրվի խնձորը, բալը, կեռասը, դեղձը, սալորը, կարտոֆիլը, ձմերուկը և […] ...

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-30-ն իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

10:47 07.05.2024

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-30-ն իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Ապրիլի 1-30-ը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․ 23 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 8․166․628 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 26․269․000 ՀՀ դրամ։ 31 դեպքով կազմվել […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին

10:27 07.05.2024

Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.2 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.27 դրամ: ...

Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում

10:01 07.05.2024

Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ Հանրապետության նախագահը ստորագրել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Օրենքներն արդեն հրապարակվել են arlis.am հարթակում և ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարից։ Այսպիսով՝ հստակեցվում են բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում պետական լիազոր մարմնի, մարզպետների, […] ...

Ջրի մոնիթորինգ՝ Հայաստանում. կիրառվել է նորարարական մոտեցում

09:47 07.05.2024

Ջրի մոնիթորինգ՝ Հայաստանում. կիրառվել է նորարարական մոտեցում

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի բմասնագետներն Հայաստանի գետերում ջրի մոնիթորինգ են իրականացրել: Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄ նախարարությունը: Այն կատարվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ EU4Environment – Water and Data ծրագրի շրջանակներում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հերթական ստուգայցն է կատարվել Նոր Նորքի տարածքի փողոցային առևտրի քրոնիկ հասցեներ

09:08 07.05.2024

Հերթական ստուգայցն է կատարվել Նոր Նորքի տարածքի փողոցային առևտրի քրոնիկ հասցեներ

Միրգ-բանջարեղենից մինչև հիգիենայի պարագաներ. չնայած բացօթյա ապօրինի առևտրի օրենսդրական արգելքին՝ շատ քաղաքացիներ շարունակում են զբաղվել փողոցային առևտրով։ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հետ հերթական ստուգայցն է կատարել տարածքի քրոնիկ հասցեներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP