Սպանդանոցային մորթը ստուգվում է տեսանյութերով․ ՍԱՏՄ ղեկավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.09 oC

Սպանդանոցային մորթը ստուգվում է տեսանյութերով․ ՍԱՏՄ ղեկավար

17:22 13.01.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը կարևորում է թվայնացման այնպիսի համակարգի ստեղծումը, որը հնարավորություն կընձեռի գրասենյակում իրականացնել մեծածավալ ստուգումներ՝ փորձելով համապատասխան փաստաթղթերն այդ համակարգի միջոցով տեսնել և վերահսկողություն իրականացնել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայրապետյանը նշեց, որ, մասնավորապես սպանդանոցային մորթի դեպքում հաջողվել է հասնել այնպիսի մակարդակի, որ փաստացի մորթը ստուգվում է պարբերաբար և եթե նկատվում է, որ  բացակայում են դրա վերաբերյալ համապատասխան տեսանյութերը, ապա վերահսկողություն է իրականացվում և պատասխանատվություն կիրառվում, որպեսզի այդ վարքագիծը փոխվի:

«Այսինքն՝ յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր սպանդանոց այցելելու խնդիր չունենք: Մենք համեմատում ենք տեսանկարահանումը փաստացի մորթին է վերաբերում, թե այլ նկարահանումների: Նման տարբերակներով մենք ունենք բազմաթիվ գործառույթներ, որոնց փաստաթղթային ստուգումը կարելի է իրականացնել  գրասենյակում և դրա հիման վրա բացահայտել»,-պարզաբանեց ՍԱՏՄ ղեկավարը:

Ոլորտի անելիքներից նա առանձնացրեց նաև ռիսկերի համակարգ ունենալը, որի դեպքում կառույցի սահմանափակ ռեսուրսների պայմաններում ավելի նպատակային ու թիրախային ստուգումներ կիրականացվեն՝ ավելի վերլուծված ու գնահատված՝ թե ինչ խնդրի դեպքում տեսուչը պիտի այցելի տվյալ վայր և կենտրոնանա արդեն ռիսկերով բացահայտված խնդրի վրա:

Հայրապետյանը հավաստիացրեց, որ արդեն ընթանում են նշված խնդիրների լուծման ճանապարհով և այս տարվա ընթացքում այդ ուղղությամբ քայլերը կշարունակվեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ

08:20 19.05.2025

Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ

Մայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև են ախտորոշել։ Այս մասին ասված է մայիսի 18-ին նախկին նախագահի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ, որը վկայակոչել են ամերիկյան լրատվամիջոցները։ «Չնայած հիվանդությունն ավելի ագրեսիվ է, քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն վերահսկել այն։ Նախագահը և նրա ընտանիքը ներկայումս բժիշկների […] ...

Նիկուսոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններում

08:10 19.05.2025

Նիկուսոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններում

Անկախ եվրոպամետ թեկնածու, մայրաքաղաքի քաղաքապետ Նիկուսոր Դանը Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների 54,17%-ը, իսկ նրա մրցակիցը՝ «Ռումինացիների միավորման ազգայնական դաշինքի» առաջնորդ Ջորջ Սիմիոնը՝ 45,83%-ը։ Այս արդյունքները հրապարակվել են Մշտական ​​ընտրական վարչության կայքում՝ քվեաթերթիկների 98,56%-ի հաշվարկից հետո։ Ռումինական ԶԼՄ-ները Դանին հայտարարել են ընտրությունների հաղթող, 850.000 ձայն մնացել է հաշվելու, իսկ հավակնորդների միջև առկա […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:00 19.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

23:59 18.05.2025

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

23:30 18.05.2025

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

23:10 18.05.2025

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

Պատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...

BACK_TO_TOP