Կրակոցներ՝ Քասաղ գյուղում․ հայտնաբերվել է կրակված 20 պարկուճ և 8 գնդակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.09 oC

Կրակոցներ՝ Քասաղ գյուղում․ հայտնաբերվել է կրակված 20 պարկուճ և 8 գնդակ

10:28 14.01.2024

Այսօր՝ հունվարի 14-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Նաիրիի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասաղ գյուղում կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ կրակոցները հնչել են Չարենցի փողոց թիվ 2-րդ տան ուղղությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մոտ 20 պարկուճ և 8 գնդակ, երկաթե դարպասի վրա  էլ՝ կրակոցի 16 հետք, տան պատերին նույնպես հայտնաբերվել են կրակոցի հետքեր։

Տեղում տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Արմեն Ավետիսյանն ու  կրտսեր պարեկ Պարույր Խաչատրյանը։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հովհաննես Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տունը, որի ուղղությամբ արձակվել են կրակոցները, պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ վերջերս կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանին, վերջինս կրակոցների պահին իր ընտանիքի անդամների հետ եղել է տանը, ու բարեբախտաբար նրանք չեն տուժել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցում

08:38 19.05.2025

Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցում

Այս շաբաթը վճռորոշ դեր կխաղա Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այս մասին Հռոմում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքերը մեջբերում է ԵՀ մամուլի ծառայությունը։ «Այժմ, իհարկե, կարևոր է, որ մենք առաջ տանենք իրավիճակը, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթն այս առումով վճռորոշ կլինի»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ։ Ավելի վաղ […] ...

Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետ

08:30 19.05.2025

Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող գրասենյակի ներկայացուցչին։ Նշվում է, որ մայիսի 19-ին Ռուսաստանի […] ...

Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ

08:20 19.05.2025

Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ

Մայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև են ախտորոշել։ Այս մասին ասված է մայիսի 18-ին նախկին նախագահի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ, որը վկայակոչել են ամերիկյան լրատվամիջոցները։ «Չնայած հիվանդությունն ավելի ագրեսիվ է, քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն վերահսկել այն։ Նախագահը և նրա ընտանիքը ներկայումս բժիշկների […] ...

Նիկուսոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններում

08:10 19.05.2025

Նիկուսոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններում

Անկախ եվրոպամետ թեկնածու, մայրաքաղաքի քաղաքապետ Նիկուսոր Դանը Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների 54,17%-ը, իսկ նրա մրցակիցը՝ «Ռումինացիների միավորման ազգայնական դաշինքի» առաջնորդ Ջորջ Սիմիոնը՝ 45,83%-ը։ Այս արդյունքները հրապարակվել են Մշտական ​​ընտրական վարչության կայքում՝ քվեաթերթիկների 98,56%-ի հաշվարկից հետո։ Ռումինական ԶԼՄ-ները Դանին հայտարարել են ընտրությունների հաղթող, 850.000 ձայն մնացել է հաշվելու, իսկ հավակնորդների միջև առկա […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:00 19.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

23:59 18.05.2025

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...

BACK_TO_TOP