16:11 15.01.2024
Հարկային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումներով նախատեսվում է ընդլայնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության համար անհրաժեշտ տեղեկատվության շրջանակի ընդլայնումը՝ հիմնված միջազգային փորձի վրա:
Բազմաթիվ երկրներում վաղուց շատ ավելի լայն հասանելիություն է նախատեսվում: Նախագծով սահմանվում է, որ ամեն տարի Կենտրոնական բանկի միջոցով հարկային մարմինը պետք է տեղեկություններ ստանա հարկ վճարողների բանկային հաշվի շարժի ընդհանրական տվյալների վերաբերյալ:
Օրենսգրքում առաջարկվող կարգավորումներն ԱԺ նիստում ներկայացնելով՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ խոսքն անհատականացնող տվյալների, գործարքի մակարդակում բանկային գաղտնիք ստանալու մասին չէ, այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դեպքում տվյալ բանկային հաշվով կատարված ընդհանուր շարժի՝ տարեկան մուտքերի ու ելքերի, ընդհանուր շրջանառության մասին է: «Նպատակն է դա ինտեգրել մեր ռիսկերի համակարգի հետ եւ համադրել տվյալները: Օրինակ՝ ֆիզիկական անձանց դեպքում խոսքը վերաբերում է բացառապես հայտարարատու անձանց՝ այն նույն հաջորդականությամբ, ինչպես դառնալու են հայտարարատու:
Օրինակ՝ այս տարի հայտարարագիր ներկայացնելու են պետական համայնքային ծառայողները, մեկ միլիարդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունների բաժնետերերը, 20 մլն դրամ եւ ավելի փոխառության հարաբերություն ունեցողները: Այդ տվյալները համադրելու ենք հայտարարագրում նշված այլ տվյաների հետ: Իրավաբանական անձանց դեպքում է ինտեգրելու ենք իրենց ներկայացրած հաշվարկների հետ եւ դուրս ենք բերելու ռիսկերը»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահը: Կան նաեւ կարգավորումներ, որոնք վերաբերում են հետագա վարչարարության ընթացքում պահանջվող այլ բնույթի տեղեկություններին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ծովինար Վարդանյանը:
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...