Արարատ Միրզոյանի կողմից արտերկիր կատարած 40 այցից 20-ն իրականացվել է եվրոպական ուղղությամբ. ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Արարատ Միրզոյանի կողմից արտերկիր կատարած 40 այցից 20-ն իրականացվել է եվրոպական ուղղությամբ. ԱԳՆ

17:00 16.01.2024

2023թ. ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել եվրոպական երկրների ու կառույցների հետ քաղաքական երկխոսության խորացումը, օրակարգի ընդլայնումն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության սերտացումը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից արտերկիր կատարած 40 այցից 20-ն իրականացվել է եվրոպական ուղղությամբ: Այցերի շրջանակներում կայացել են հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների հետ, քննարկումներ գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպիսիք են Ֆրիդրիխ էբերտի հիմնադրամը և “Chatham House”-ը, ինչպես նաև մասնակցություն համաժողովների, ինչպիսիք են Դուբրովնիկի (Խորվաթիա) և Բլեդի (Սլովենիա) անվտանգային հարցերով համաժողովները:

ԵՄ. 2023թ. ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման դինամիկան առանձնահատուկ է եղել. ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակի շարունակական իրականացմանը, ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցությանը զուգահեռ հարաբերությունները համալրվել են նոր բովանդակությամբ։

ԵՄ անդամ երկրներից կայացել են նախարարի պաշտոնական ու աշխատանքային այցերը Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա, Պորտուգալիա, Իսպանիա, Մալթա, Սլովենիա, Ռումինիա և Խորվաթիա, այցով Հայաստան են ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Խորվաթիայի, Հունգարիայի և Էստոնիայի ԱԳ նախարարները: Կայացել են հանդիպումներ և հեռախոսազանգեր ԵՄ բոլոր անդամ երկրների հետ: Նախարար Միրզոյանը մասնակցել է ԵՄ ԱլԳ նախարարական հանդիպմանը, ինչպես նաև ելույթով հանդես եկել ԱլԳ քաղաքացիական ֆորումի տարեկան նստաշրջանին:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ-ԵՄ երկկողմ գործընկերության՝ իրենց բովանդակությամբ ու ձևաչափով նոր զարգացումները:

ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ կողմի հրավերով Բրյուսելում մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Այս ձևաչափով առաջին քննարկումը, որը հաջորդեց Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթին, արտացոլում է խորացող քաղաքական երկխոսությունը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումների կյանքի կոչման: Նախարար Միրզոյանը ելույթով հանդես է եկել նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում:

ՀՀ-ԵՄ համագործակցությունը համալրվել է նոր ուղղությամբ ու ձևաչափով. հունվարի 26-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության անդրանիկ նիստը, իսկ 2-րդ նիստը՝ նոյեմբերի 15-ին Բրյուսելում:

Առաջնային կարևորության հարցերի շարքում՝ տարեսկզբին երկու տարի ժամկետով ՀՀ-ում տեղակայվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը, իսկ տարեվերջին կայացվել է առաքելության անձնակազմի կրկնապատկման մասին որոշումը:

Նոյեմբերի 29-ին Երևանում մեկնարկ է տրվել ՀՀ-ԵՄ ներդրումների համակարգման հարթակին: Տարեվերջին կայացել է նաև փաստահավաք առաքելությամբ ԵՄ պատվիրակության այց Հայաստան՝ միտված ոլորտային համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:

Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով ՀՀ-ին աջակցության և ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցերը քննարկվել են ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդում, որի արդյունքներով տրվել են հանրային ուղերձներ, այդ թվում՝ երկխոսության մեկնարկը դիտարկելու վերաբերյալ:

Պայմանավորված տարածաշրջանային և Լեռնային Ղարաբաղում զարգացումներով՝ տարվա ընթացքում շարունակվել է ԵՄ ներգրավածությունը Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերին: ՀՀ-ԵՄ գործընկերության և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանն ընդունել է կարևոր շեշտադրումներով մի շարք բանաձևեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP