Հայաստանը 3․5 մլն դոլարի ռազմական կապի տեխնիկա է գնել Ռուսաստանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Հայաստանը 3․5 մլն դոլարի ռազմական կապի տեխնիկա է գնել Ռուսաստանից

18:36 23.03.2018

Ռուսաստանի «Յարոսլավյան ռադիոգործարանն» ավարտել է Հայաստանի բանակին 200 մլն ռուբլի (3․5 մլն դոլար) ընդհանուր արժողությամբ ռազմական կապի տեխնիկայի մատակարարումը։ Սա ընկերության առաջին խոշոր համագործակցությունն էր Հայաստանի պաշտպանության նախարարության հետ, և այս տարի պայմանագրով նախատեսված տեխնիկան հանձնվեց հայկական բանակին։ Այս մասին ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ հայտնել է ընկերության ղեկավար Սերգեյ Յակուշևը։

«Նախատեսում ենք առաջիկայում իրականացնել ևս երկու պատվեր։ Առաջինը՝ 60 մլն ռուբլի արժողությամբ, արդեն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության հետ, երկրորդը՝ 200 մլն ռուբլի արժեքով, նախատեսում ենք ստորագրել «Ռոսօբորոնէքսպորտի» միջոցով»,– հայտարարել է պաշտոնյան։

Հայաստանին ռադիոկայաններ տրամադրող ընկերության ղեկավարը նաև նշել է, որ հայկական տարածքում մտադիր են ստեղծել համատեղ ձեռնարկություն, որը կզբաղվի մատակարարված տեխնիկայի սպասարկման ու նորոգման հարցերով։

Ավելացնենք, որ Հայաստանի բանակին ռազմական նշանակության ռադիոկայանների մատակարարումը նախատեսված էր 2015 թվականին Ռուսաստանի հետ ստորագրված արտոնյալ վարկային համաձայնագրով։ Դրա հիման վրա հայկական բանակին պետք է մատակարարվեին կապի միջոցներ՝ Ռ-168-100ԿԱԵ, Ռ-168-5ԿՆԵ կարճալիք ռադիոկայաններ։

Այս տեխնիկան արտադրում է հենց «Յարոսլավյան ռադիոգործարանը», որտեղից հայկական բանակին ռադիոկայանների մատակարարման մասին տեղեկություններ հաղորդվել են նաև 2017 թվականի հոկտեմբերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչ

13:48 30.04.2025

ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին»։ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում փարիզյան ակումբից չորրորդ րոպեին աչքի է ընկել Ուսման Դեմբելեն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։ ...

Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄ

13:40 30.04.2025

Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄ

Պակիստանի ցամաքային ուժերն ու ռազմածովային ուժերը սկսել են նախապատրաստվել Հնդկաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին, հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ «Երկրի ռազմական աղբյուրները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Պակիստանի նավատորմի նավերը, ներառյալ ֆրեգատներն ու սուզանավերը, արդեն դիրքեր են զբաղեցրել իրենց ծովային նավահանգիստներում, որպեսզի կարողանան հետ մղել հնդիկների ցանկացած հնարավոր քայլ»,- գրում է թերթը։ Գործակալության աղբյուրը նշել […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենսդրական փաթեթին

13:33 30.04.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենսդրական փաթեթին

Նախագծերով առաջարկվում է կարգավորել անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ տեսչական վերահսկողության իրականացման կարգը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժաժներ

13:28 30.04.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժաժներ

Ապրիլի 30-ին, ժամը 07:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 62 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel», «Nissan» և «Opel» […] ...

Հանձնաժողովը քննարկել է Մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2024 թ. գործունեության մասին հաղորդումները

13:22 30.04.2025

Հանձնաժողովը քննարկել է Մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2024 թ. գործունեության մասին հաղորդումները

2024 թվականի ընթացքում 3 միլիարդից ավելի տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն մուտքագրվել է պետական բյուջե: Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում ներկայացնելով հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Զեկուցողի տեղեկացմամբ հանձնաժողովը պետական մարմիններին […] ...

Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

13:18 30.04.2025

Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ակտիվիստ Արթուր Չախոյանը փորձում է հանդիպել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ՝ շեշտելով, որ նրան ասելիք ունի։ Աշխատակիցների մեկը Չախոյանին տեղեկացնում է, որ թաղապետը չի պատրաստվում դուրս գալ նրա հետ […] ...

BACK_TO_TOP