Հայտնի է, թե ինչու էր խափանվել Վրաստանի Գուդաուրիի ճոպանուղին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+15.09 oC

Հայտնի է, թե ինչու էր խափանվել Վրաստանի Գուդաուրիի ճոպանուղին

18:59 23.03.2018

Վրաստանի Գուդաուրիի լեռնադահուկային հանգստավայրում արտակարգ պատահարը, որի պատճառով տուժել էր 11 մարդ, առաջացել էր էլեկտրաէներգիայի տատանման պատճառով, սակայն դա չի եղել ճոպանուղու աշխատանքի խափանման պատճառը: Պատճառը օպերատորի սխալն է եղել: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին:

Ըստ նրա` ճոպանուղու խափանումից հետո օպերատորը պետք է այն փոխանցեր դիզելային գեներատորին և զբոսաշրջիկներին հասցներ այնպիսի կետի, որտեղից նրանք կարող էին ցած իջնել:

«Օպերատորը սխալվել է, պատճառը մարդկային գործոնն է եղել»,- ասել է Կումսիշվիլին:

Վրաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ տվյալ աշխատակիցը հեռացվել է աշխատանքից: Դեռ հայտնի չէ, թե արդյոք նրան մեղադրանք առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանում երկու մարդ է մահացել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել հիվանդանոցում հարձակման հետևանքով. ԶԼՄ-ներ

11:41 07.05.2024

Չինաստանում երկու մարդ է մահացել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել հիվանդանոցում հարձակման հետևանքով. ԶԼՄ-ներ

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգի հիվանդանոցներից մեկում դանակով հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել, հայտնում է Baixing Guanzhu հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Յունան նահանգի Չժենսյոն շրջանի ժողովրդական հիվանդանոցում: «Նախնական տվյալներով՝ տուժել է 23 մարդ, նրանցից երկուսին փրկել չի հաջողվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ […] ...

Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ դի

11:07 07.05.2024

Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ դի

Այսօր մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ներքիին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն  ահազանգ է ստացվել, որ Դեղատան փողոցի թիվ 13 երկհարկանի տան տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ: Տեղում […] ...

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:26 07.05.2024

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Ճավա կղզու ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կլատեն քաղաքից 115 կմ հարավ-արևելք՝ մոտ 126 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 67 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Հրդեհ Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում

08:03 07.05.2024

Հրդեհ Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում

Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին հերթապահ խումբը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման […] ...

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

19:23 06.05.2024

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 6-ին՝ ժամը 16:33-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ․ […] ...

Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից

18:29 06.05.2024

Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից

Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Բրատսկի շրջանում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Մայիսի 6-ի դրությամբ հրդեհվել է ավելի քան 30 տուն, այդ թվում՝ ամառանոցներ, և գրեթե 50 շենք ու տնտեսական շինություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Բրատսկի շրջանում հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Ավելի վաղ Իրկուտսկի անտառտնտեսության ոլորտի ղեկավարը հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP