Արմավիրի մարզպետը հանդիպել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Արմավիրի մարզպետը հանդիպել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

18:40 22.01.2024

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել տնօրեններին պատասխանատու և բարդ աշխատանքները պատվով իրականացնելու համար, որից հետո ներկայացրել է ոլորտում համատեղ անելիքները՝ դրանց հիմքում դնելով մատաղ սերնդի կրթության հանդեպ մեծ պատասխանատվությունը՝ այն պայմանավորելով մեր երկրի զարգացմամբ և պետության վարած քաղականության առաջնահերթությամբ:

Մարզպետն իր խոսում անդրադարձել է դպրոցներում ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև մի շարք կարգապահական հարցերին՝ նշելով, որ մարզպետի աշխատակազմը խիստ հետևողական է լինելու նման հարցերում:

Անդրադարձ է կատարվել նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ կարևորելով մանկավարժների ակտիվ մասնակցությունը:

Դավիթ Խուդաթյանը նշել է, որ դպրոցներում պետք է բացառել ցանկացած դրամահավաքություն, կոռուպցիոն դրսևորում, ինչպես նաև պետք է ուսումնական հաստատությունները զերծ պահել քաղաքական ցանկացած գործընթացից:

Հանդիպման ընթացքում Դավիթ Խուդաթյանը ոլորտի գործընկերներին տեղեկացրել է, որ պարբեարաբար այցեր կլինեն դպրոցներ՝ թե՛ իր և թե՛ ձևավորված աշխատանքային խմբերի կողմից՝ տեղում ծանոթանլու դպրոցներում տիրող իրավիճակին, իսկ արձանագրված ցանկացած թերացում, խնդրահարույց իրավիճակ, համապատասխան հետևանք կունենա, իսկ արդյունավետ աշխատանքը կարժանանա խրախուսման:

Աշխատանքային քննարկման վերջում դպրոցի տնօրենները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, որոնց տրվել են պարզաբանումներ:

Հնարավոր է սա 3 people նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ and սովորող մարդիկ նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ and սովորող մարդիկ նկարն է

Հնարավոր է սա 1 անձ, սովորող and ամբոխ նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ and սովորող մարդիկ նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ, սովորող մարդիկ and ամբոխ նկարն է

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

17:30 07.06.2025

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

Ֆլորիդայի մի բնակչի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկից՝ դանակով հարձակվելով նրա վրա, հաղորդում է New York Post-ը։ «Նա խոստովանել է, որ «վրեժխնդրությունից» դրդված՝ մի քանի անգամ դանակահարել է շնաձկանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 26-ամյա Զեյն Գարեթը նավը ղեկավարել է այն պահին, երբ գիշատիչը […] ...

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

17:15 07.06.2025

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

17:00 07.06.2025

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքի մասին օրենք՝ երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։ Օրենքը վարչական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը սահմանում է տուգանքներ անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքի կանոնները խախտելու համար, եթե այդ գործողությունը քրեական հանցագործություն չի համարվում։ […] ...

Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը

16:52 07.06.2025

Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը, որը անցնում է Ջամմուի և Քաշմիրի հյուսիսային միութենական տարածքում գտնվող Չենաբ գետի վրայով, հաղորդում է Hindustan Times-ը։ «Չենաբ գետի վրայով անցնող կամուրջը, որն առաջին անգամ երկաթուղով կկապի Ջամմուն և Քաշմիրը Հնդկաստանի մնացած մասի հետ, կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների և զբոսաշրջության ոլորտի զարգացմանը», – ասել է […] ...

Լուլա դա Սիլվա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելուն

16:40 07.06.2025

Լուլա դա Սիլվա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարող է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կետերի մշակմանը։ Այս կարծիքը հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, ով արդեն իսկ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին տեղեկացրել է այս նախաձեռնության մասին։ «Երեկ ես Մակրոնին առաջարկեցի խոսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ, ով կարող է այցելել Ռուսաստան […] ...

Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինային վերցնել 6000 ուկրաինացի զինծառայողների դիակները

16:25 07.06.2025

Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինային վերցնել 6000 ուկրաինացի զինծառայողների դիակները

Ռուսաստանը կոչ է անում Կիևին վերցնել Ուկրաինայի զինված ուժերի վեց հազար զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց ընտանիքները կարողանան մարդասիրաբար թաղել նրանց, Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Մենք կոչ ենք անում վերջապես տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց […] ...

BACK_TO_TOP