12:20 05.09.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Քոչարյանը չունի որևէ սահմանափակում ազատ տեղաշարժի համար, եթե համապատասխան կառույցները այդպիսի սահմանափակումներ դնեն, ապա կլինի օրենքի և մարդու իրավունքների խախտում: Ըստ Օրբելյանի` դեռևս 2017թ. ՄԻՊ ուսումնասիրության` քննիչի կողմից մարդու անձնագիրը վերցնելը ՀՀ Սահմանադրության խախտում է, դա հաստատել է նաև Սահմանադրական դատարանը, հետևաբար՝ Քոչարյանի ազատ տեղաշարժը սահմանափակելու իրավունք չկա:
ՀՔԾ տարածած վերջին հայտարարության մասին, թե նոր քրեական գործ է հարուցվել 2008թ. մարտի 1-ի դեպքերի մասին ուժային կառույցների կողմից փաստաթղթերի կեղծման համար, Արամ Օրբելյանն արձագանքեց, թե դա չեն քննարկել իրենց պաշտպանյալի հետ, սակայն իրենց համար պարզ չէր, թե երբ են կեղծվել այդ փաստաթղթերը` 2008-ի փետրվարի՞ն, թե՞ հետագայում:
20:19 17.06.2025
2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերինՀրապարակվել են 2026 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարում Կանադայի հավաքականի հայտացուցակում ընդգրկված առաջին 6 խաղացողի անունները: Կանադացիների կազմում են Սիդնի Քրոսբին («Փիթսբուրգ»), Նեյթան Մաքինոնը («Կոլորադո»), Քոնոր Մաքդևիդը («Էդմոնթոն»), Բրեյդեն Փոյնթը («Տամպա»), Սեմ Ռեյնհարթը («Ֆլորիդա»), Քեյլ Մաքարը («Կոլորադո»)։ 2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին: Հայտացուցակի առաջին 6 հոկեյիստները […] ...
20:10 17.06.2025
Արդարադատության նախարարի տեղակալը բանախոսել է բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով միջազգային համաժողովի շրջանակումԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկա է գտնվել «Բիզնես և մարդու իրավունքներ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» խորագրով միջազգային համաժողովին։ Աննա Կարապետյանը բանախոսել է համաժողովի առաջին նիստում՝ «Բիզնեսը և մարդու իրավունքները. միջազգային և ազգային համատեքստ» խորագրով պանելային քննարկմանը։ Համաժողովը հարթակ է հանդիսացել պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար՝ քննարկելու բիզնեսի և մարդու […] ...
19:54 17.06.2025
Հայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՀայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Թիմի կազմում Լոնդոնում անցկացված մրցաշարին մասնակցել է նաև ԱՄՆ-ը ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը: Freedom թիմի կազմը․ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) […] ...
19:43 17.06.2025
Իլհամ Ալիևը կմեկնի ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը Քահրամանմարաշում, որտեղ 2023 թվականի փետրվարին տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ, կմասնակցեն քաղաքացիներին բնակելի թաղամասի հանձնման արարողությանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ բնակելի համալիրը կառուցվել է Իլհամ Ալիևի հանձնարարությամբ։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Նախիջևան քաղաքում ստորագրվել էր միջկառավարական համագործակցության […] ...
19:33 17.06.2025
Քննարկվել է Պրոբացիայի կառավարման տեղեկատվական համակարգի ներկայիս վիճակըԱրդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը մասնակցել է Պրոբացիայի ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների կարիքների գնահատման զեկույցի նախագծի քննարկմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Պրոբացիայի կառավարման տեղեկատվական համակարգի (ՊԿՏՀ) ներկայիս վիճակին, թվային գործիքների ներդրման արդյունքում արձանագրված առաջընթացին, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարներին։ Օկսաննա Աբրահամյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը կարևորում է Պրոբացիայի ծառայության կայուն և ինքնաբավ թվային զարգացման […] ...