17:42 24.01.2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն ուղերձ է հղել 2012 թ-ին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ։
«2012թ․ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագիծը ներկայացվել է «Հավասարություն և քաղաքացիություն» անվամբ, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:
Ֆրանսիան վաղուց է գործնականում արտահայտել էր խիստ դիրքորոշումը մարդկության դեմ կատարված հանցանքների դեմ պատժի ու պայքարի նկատմամբ, որի վառ արտահայտում կարելի է համարել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը, որով ոչ միայն հերթական անգամ միջազգայնորեն փաստվում է Հայոց ցեղասպանության անժխտելի իրողությունը, որը, ցավոք սրտի, դեռ շատ երկրներ շարունակում են կասկածի տակ դնել, այլև մեխանիզմ է ստեղծում մեկ դար առաջ կատարված հանցանքի ժխտողականության կանխման համար։
Հայոց պատմության հաջորդիվ իրողությունները եկան ցույց տալու, որ կանխարգելիչ մեխանիզմների ստեղծումը և դրանց անխափան ու հուսալի գործարկումը շատ ավելի կարևոր նշանակություն ունեն, քան հանցանքի առերես ճանաչումն ու դատապարտումը՝ առանց պատասխանատվության սահմանման։ Հենց պատասխանատվության բացակայությունն էր, որ թույլ տվեց Ադրբեջանին վերջին հարյուրամյակում առնվազն երեք անգամ էթնիկ զտում և ցեղասպանական արարքներ իրականացնել պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարծքներում, ամիսներ շարունակ սովամահության ենթարկել ավելի քան 100 հազար բնիկ հայերի Լեռնային Ղարաբաղում, որի գագաթնակետը դարձավ բռնությամբ ու սպառնալիքով ուղեկցվող բռնի տեղահանումը։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Ֆրանսիայի՝ պատմական արդարության վերականգնմանը և համարժեք գնահատականներ տալուն ուղղված ջանքերը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ակտիվորեն նախաձեռնել ցեղասպանության կամ ցեղասպանական արաքների, կրոնական և ազգային խտրականության վրա հենված քաղաքականության դրսևորումների, մշակութային արժեքների պղծման, խեղման ու յուրացման գործողությունների, մարդու իրավունքների ոտնահարման և դրանց հարգումից ու ճանաչումից հրաժարման համար կանխարգելիչ և պատժիչ մեխանիզմների ձևավորմանը և դրանց կիրառմանը Ադրբեջանի նկատմամբ, որի պարագայում միայն հնարավոր կլինի կանխել պետականահեն հայատյացությունը և դրանից բխող էթնոֆոբ արարքները, որոնք այսօր իրական սպառնալիք են մեր տարածաշրջանի խաղաղեցման և ժողովրդավարացման դժվարին գործընթացի համար»։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...