17:57 24.01.2024
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմն այսօր Փաստաբանների պալատում հանդիպել է Պալատի ներկայացուցիչների հետ՝ ծանոթացնելու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային կիրառելի հարթակների հնարավորություններին։
Մինչ հանդիպում-քննարկումը գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը, թվայնացման ոլորտը համակարգող տեղակալ Գագիկ Հարությունյանը Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի հետ մտքեր են փոխանակել երկկողմ արդյունավետ համագործակցության ապահովման ուղղությամբ։
Գագիկ Հարությունյանը Փաստաբանների պալատի ներկայացուցիչներին ծանոթացրել է հարկադիր կատարման ոլորտում ներդրված թվային գործիքների հնարավորություններին, դատարաններից, արբիտրաժային տրիբունալից, նոտարների կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ներկայացվող ակտերի թվայնացման գործընթացին, մանրամասնել էլեկտրոնային կատարողական վարույթի էությունը, ծառայության www.cesa.am պաշտոնական կայքի «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» թվային հարթակների հնարավորությունները, ինչպես նաև դրանց միջոցով վճարումներ կատարելու առավելությունները, QR կոդով հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումների բնօրինակներին հասանելիության ապահովումն ու այլ հարցեր։
Հանդիպման ավարտին դահլիճում ներկա գտնվող և առցանց ձևաչափով մասնակցած փաստաբանների կողմից բարձրացված հարցերի շուրջ ծավալվել է կառուցողական քննարկում, հնչել են առաջարկներ։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...