19:24 24.01.2024
Այսօր Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի 7 հաղթողներին և պարգևատրել նրանց շնորհակալագրերով ու խրախուսական նվերներով:
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվության համար և նշել.
«Մենք այսօր նշում ենք մեր ամենանշանավոր գրողներից մեկի՝ Պարույր Սևակի 100-ամյակը, որի շրջանակում կազմակերպված մրցույթում ավելի քան 4000 սովորողներ փորձել են լինել առաջինը, բայց հենց ձեզ է հաջողվել լինել ամենառաջինը: Հույս ունեմ՝ դուք կլինեք լավ օրինակ նաև ձեր դասընկերների
համար, որոնք ևս չեն վարանի և կմասնակցեն այլ մրցույթների, որոնք նախատեսված են առաջիկայում»:
Նախարարն ընդգծել է, որ մրցույթները ոչ միայն բարձրացնում են իրազեկվածությունը տվյալ գործչի նկատմամբ, այլև դառնում են յուրօրինակ կրթական գործընթաց:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև մանկավարժներին, որոնք խրախուսել են և ջանքեր են ներդրել, որ աշակերտներն սկսեն հետաքրքրվել և կարևորել գրողների կյանքն ու գործունեությունը: Նախարարի դիտարկմամբ՝ այստեղ կարևոր է ինչպես ուսուցչի, այնպես էլ ընտանիքի դերը:
Հանդիպմանն աշակերտները կիսվել են իրենց տպավորություններով: Նրանք հատկապես ընդգծել են մրցույթների անցկացումը գրողի մասին իրազեկվածության բարձրացման, նրա ստեղծագործական գործունեության հանդեպ հետաքրքրությունների ընդլայնման տեսանկյունից:
«Ես նախկիում այդքան էլ հետաքրքրված չէի Սևակով, սակայն այժմ ցանկություն ունեմ ուսումնասիրելու, ավելի շատ ճանաչելու»,- ասել է Նանե Ներկարարյանը՝ Տավուշի մարզի Գանձաքարի միջնակարգ դպրոցից:
Իսկ Գեղարքունիքի մարզի Սարուխանի հմ. 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Միլենա Կռոյանը պատմել է, որ ամեն օր զարթուցիչով պլանավորել է ժամը 20:00-ն՝ բաց չթողնելու մրցույթը, և բազմաթիվ փորձերից հետո այս անգամ նրան հաջողվել է լինել առաջինը։
Աշակերտներից ոմանք նոր են սկսելու ուսումնասիրել Սևակ, իսկ մյուս աշակերտների համար Սևակն արդեն իսկ ամենասիրելի գրողն է, ինչն էլ մղել է
շատ կարդալ գրողի մասին և վստահորեն մասնակցել մրցույթին: Նրանք ասմունքել են Սևակի՝ իրեց սիրելի տողերից որոշ հատվածներ:
Նախարարը հետաքրքրվել է՝ որ ստեղծագործությունն են ամենաշատը սիրում աշակերտները, ինչ գիտեն Սևակի թարգմանական գործունեության մասին, եղե՞լ են թանգարանում, թե՞ ոչ, ինչ է գրականությունը նրանց համար և այլն:
Աշակերտները կարևորել են հատկապես այն փաստը, որ մրցութային հարցերը դժվարամատչելի էին, և համացանցում հեշտ հասանելի չէին, ինչն ստիպում էր կարդալ և հետազոտել հեղինակին:
Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Աստվածատրյանը, որը ևս սիրում և ուսումնասիրում է
գրականություն, ուներ նաև առաջարկ Սևակի 100-ամյակի կապակցությամբ: Աշակերտն առաջարկել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում սիմֆոնիկ
երաժշտության և Սևակի բանաստեղծությունների համադրությամբ համերգ կազմակերպել: Ի պատասխան առաջարկի՝ նշվել է, որ այն կքննարկվի միջոցառումների ցանկում:
«Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ Պ. Սևակի տուն-թանգարանի հետ համատեղ՝ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...