Հայաստանի համար Լյուքսեմբուրգը բարեկամ երկիր է. Արման Եղոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Հայաստանի համար Լյուքսեմբուրգը բարեկամ երկիր է. Արման Եղոյան

16:06 25.01.2024

Հայաստանի համար Լյուքսեմբուրգը բարեկամ երկիր է: Վերջին տարիներին, երբ մեր երկիրն անցնում էր բազմաթիվ դժվարությունների միջով, Լյուքսեմբուրգն առաջիններից էր աշխարհում, որ համապատասխան արձագանքեց ստեղծված մարտահրավերներին: Ողջունելով Լյուքսեմբուրգի ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ Դեյվիդ Ուայսի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում` ասել է ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Հունվարի 25-ին կայացած հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Արփինե Վարդանյանը:

Արման Եղոյանը բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությունում: Պատգամավորի խոսքով առաքելությունը կարեւոր անվտանգային գործառույթ է իրականացնում Հայաստանի համար:

Արման Եղոյանը խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, կարեւորել ԵՄ անդամ երկրների, այդ թվում` Լյուքսեմբուրգի դերակատարությունը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման գործում: Պատգամավորը հյուրերին ներկայացրել է ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը, ողջունելով հյուրերին, բարձրաձայնել է 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները, Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը: «Ադրբեջանը հետեւողականորեն շարունակում է ջնջել հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի տարածքից»,- ընդգծել է պատգամավորը եւ հավելել` բազմաթիվ ապացույցներ կան հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ: Հասմիկ Հակոբյանը մարտահրավերների հաղթահարման հարցում կարեւորել է միջազգային գործընկերների աջակցությունը:

Դեյվիդ Ուայսը նշել է, որ Լյուքսեմբուրգի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն: «Ողջունելի է, որ արդեն Հայաստանում ունենք հավատարմագրված դեսպան. դա ցույց է տալիս մեր հանձնառությունը` զարգացնելու քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները»,- ընդգծել է հյուրը: Նա տեղեկացրել է, որ հետեւում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին եւ տեղեկացված են մարտահրավերների մասին: Կարեւորելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` Լյուքսեմբուրգի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ դա շատ կոնկրետ եւ հասկանալի առաջարկ է եւ իրենք աջակցում են դրա իրականացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են թե’ խորհրդարանական մակարդակում, թե’ այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP