Ծարավ Աղբյուրի բնակիչների բաց նամակը «ԳԱԶՊՐՈՄ» ՀԲԸ վարչության նախագահ Միլլերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+19.09 oC

Ծարավ Աղբյուրի բնակիչների բաց նամակը «ԳԱԶՊՐՈՄ» ՀԲԸ վարչության նախագահ Միլլերին

13:25 05.09.2018

Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչները բաց նամակով դիմել են «ԳԱԶՊՐՈՄ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին․

(«Գազպրոմ Արմենիա»-ի կողմից կառուցվող ուսումնամարզական համալիրի հարևանությամբ ապրող բնակիչներից)

Հարգելի՛ պարոն Միլլեր

Ինչպես հայտնի է, 2015թ.-ի ապրիլի 14-ին՝ Երևանի ավագանու N 313-Ա որոշմամբ սկիզբ դրվեց «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կողմից «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» ծրագրին, որն, ինչպես բազմիցս մամուլում, ՀՀ Նախագահի աշխատակազմի և «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքերում Ձեր կողմից նշվել է, իրականացվում է «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում և ունենալու է բացառապես սոցիալական ուղղվածություն:

Սպորտային համալիրը կառուցվում է Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեի 31841.05 քմ մակերեսով հողատարածքում: Ընդ որում, համաձայն Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստման՝ տվյալ տարածքում քաղաքապետարանի կողմից պետք է համայնքի բնակիչների համար պուրակ կառուցվեր: Ինչևէ, մենք՝ համայնքի բնակիչներս, այդպես էլ պուրակի կառուցման ականատես չեղանք: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ թաղամասին ամենամոտ դպրոցը և մանկապարտեզը տեղակայված են այնքան հեռու, որ հաճախել պետք է միայն տրանսպորտային միջոցի օգնությամբ, որպես սփոփանք ստացանք նոր խոստում, այն է՝ ապահովել թաղամասի երեխաների անվճար ուսումը «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» շրջանակում կառուցվող դպրոցում և մանկապարտեզում:

Առաջին հայացքից թվում էր հիանալի գաղափար, թաղամասի երեխաները հնարավորություն կստանային անվճար հաճախել բարձրակարգ դպրոց և մանկապարտեզ: Միակ անհանգստացնող փաստն այն էր, որ ևս 3 տարի բնակիչները պետք է շարունակեին ապրել շինարարական փոշու մեջ: Սակայն երազը երկար չտևեց: Թաղամասի բնակիչները՝ ուսումնական-սպորտային համալիրի կառուցման ընթացքի, ինչպես նաև դպրոցի ու մանկապարտեզի ընդունելության կարգին ծանոթանալու նպատակով պարբերաբար զանգահարում են «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ և, ի զարմանս բոլորի, պարզվում է, որ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կողմից հանրությանը որպես սոցիալական և բարեգործական ներկայացված ծրագիրն ընդամենը նոր բիզնես նախագիծ է, իսկ դպրոցի տարեկան վարձը կազմելու է մոտ 1 մլն դրամ (մանկապարտեզը մի քիչ պակաս):

Իսկ եթե հաշվի անենք, որ բնակիչները հանդիսանում են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շահառուներ և իրենց բնակարանները ձեռք են բերել հիպոթեքով, և այն հանգամանքը, որ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 250.000 ՀՀ դրամ, ստացվում է, որ այն հասանելի չի լինելու թաղամասի միջին աշխատավարձ ստացող երիտասարդ ընտանիքի համար։ Նախագիծը հասանելի է լինելու հասարակության որոշ խավի համար միայն, որոնք ունեն միջինից զգալի բարձր եկամուտ։ Հետևաբար, այս նախագիծը լինելու է հասարակության որոշ շերտերի համար ընդամենը վճարովի լավ կրթության այլընտրանքային հնարավորություն, որը չունի որևէ սոցիալական բաղադրիչ: Արդյո՞ք դա է ենթադրում վերոնշյալ սոցիալական ծրագիրը:

Հարգելի՛ պարոն Միլլեր, քանի դեռ ընկերության կողմից պաշտոնապես չի հրապարակվել ուսումնական հաստատությունների վճարովի լինելու փաստը, հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» ծրագիրը ի սկզբանե բնորոշված է եղել որպես սոցիալական, ինչպես նաև այն, որ համալիրի մերձակայքում առկա չէ որևէ դպրոց և անվճար մանկապարտեզ, խնդրում ենք հնարավորություն ընձեռել թաղամասի երեխաներին անվճար հաճախել իրենց կողմից այսքան սպասված ուսումնական հաստատությունները: Ի վերջո, չինական դպրոցը բացվեց անվճար՝ ի նշան հայ-չինական բարեկամության, գուցե փոխվե՞ն վարձավճարի հանդեպ մոտեցումները՝ ի նշան հայ-ռուսական բարեկամության:

Հարգանքով՝ Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչներ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP