17:21 30.01.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկած «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող KPI4HE նախագծի աշխատաժողովին:
Ծրագիրը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումն ու համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք նպաստելու են որակյալ, ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում:
Նախարարի տեղակալը ողջունել է ծրագրի մեկնարկն ու կարևորել ԿԳՄՍ նախարարության ներգրավվածությունը ծրագրին, ինչպես նաև այն փաստը, որ աշխատաժողովի համակարգողը ԵՊՀ-ն է, իսկ դրանում ընդգրկված են նաև հայաստանյան մի քանի այլ բուհեր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, գերմանական երկու և իտալական մեկ բուհ:
«Այս ծրագիրը շատ տեղին է, քանի որ գործունեության առանցքային ցուցանիշների մշակումն իսկապես համահունչ է կրթական լայնածավալ բարեփոխումներին, որոնք իրականացվում են Հայաստանում, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում: Սա հնարավորություն կտա զարգացնելու առանձին բուհերի ռազմավարական պլանավորման կարողությունները, մեծացնելու դրանց չափելիությունը: Գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակումը հնարավորություն կտա որակական չափանիշներով մեր կրթական համակարգը դարձնել ավելի չափելի՝ դրանով իսկ այն համադրելի դարձնելով Բոլոնյան գործընթացին մասնակից մյուս երկրների համապատասխան համակարգերին», – ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Շեշտելով, որ ծրագիրը կարևոր է նաև Հայաստան-ԵՄ երկխոսության շրջանակում, ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ 2022-2023 թվականներին «Էրազմուս+» ծրագրով բուհական մակարդակում իրականացվել է 4, իսկ 2023-2024 թվականին՝ 8 ծրագիր, որոնցից մեկն էլ «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագիրն է:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Նա հույս է հայտնել, որ ծրագրի դրական արդյունքները շուտով տեսանելի կլինեն: ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ ծրագիրը կարևոր և դրական ներգործություն կունենա կրթական ծրագրերի, ադմինիստրատիվ աշխատանքների և կառավարման պլանավորման հարցում, ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի կառավարման համակարգը Երևանի պետական համալսարանում և գործընկեր բուհերում:
«KPI4HE» ծրագրով նախատեսվում է բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) մշակման, ներդրման, ինստիտուցիոնալ հետազոտությունների կառուցակարգերի զարգացման ու պլանավորման ծառայությունների գործարկման, ինչպես նաև հաստատությունների հավաստագրման պետական չափանիշների վերանայում, առաջարկների մշակում:
Աշխատաժողովի համակարգողը ԵՊՀ-ն է. մասնակցում են ՀՀ 5, ինչպես նաև մի քանի եվրոպական բուհեր (Դրեզդենի տեխնիկական համալսարան, Օլդենբուրգի համալսարան, Ջենոայի համալսարան):
«Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) ծրագրի մեկնարկային աշխատաժողովը կշարունակվի մինչև հունվարի 31-ը:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...