Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի փոփոխությանն առնչվող նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի փոփոխությանն առնչվող նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովում

17:44 30.01.2024

Նախաձեռնությամբ ամբողջությամբ փոխվում է մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը, օրենքի անվանումը համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչներին: Միասնականացվում է ուսումնական հաստատությունների տիպը` քոլեջ եւ ուսումնարան տեսակների փոխարեն առաջարկելով մեկ տեսակի` քոլեջի հնարավորությունը: Կրթական ծրագրերն էլ տարբերակվում են ըստ մակարդակների: Ներկայացնելով «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ մի շարք այլ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը` այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Զեկուցողը կարեւորել է աշխատանքի վրա հիմնված ուսուցման ինստիտուցիոնալ ներդրումը:

«Սա նաեւ արվում է վերջին տարիներին փորձարկվող դուալ կրթության եւ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության այլ ձեւերի փորձի վրա»,- ընդգծել է նախարարը:

Նա փաստել է, որ ամբողջությամբ փոխվում են մասնագիտական կրթական ծրագրերն ու դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները: Նշվել է, որ սոցիալական գործընկերության միջոցով էապես բարելավվելու է կրթության կառավարման ու կազմակերպման համագործակցային մոդելը: Փոխվում է համակարգում հաստատությունների կառավարման ընթացքը. խոսքը վերաբերում է կառավարման խորհրդի ձեւավորման եւ տնօրենի ընտրության մեխանիզմներին: Նախաձեռնությամբ փոխվում է նաեւ լիցենզավորման գործընթացը. այն կիրականացվի երկու մակարդակով` ոլորտում գործունեություն ծավալելու եւ առանձին կրթական ծրագրեր իրականացնելու համար: Մեծ փոփոխություններ են նախատեսվում ֆինանսավորման համակարգում:

«Մեկ ուսանողի հաշվով ֆինանսավորման մոդելով պետք է փորձենք մրցակցային եւ բարձրորակ կրթություն իրականացնել»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նրա` ներդրվում են վարչական, մանկավարժական աշխատակազմերի համալրման, կատարելագործման, գնահատման, խրախուսման, պատասխանատվության եւ առաջխաղացման մեխանիզմներ:

Նախարարը կարեւորել է ուսանողների իրավունքների եւ պարտականությունների կարգավորումները, ներդրվող կրթաթոշակային քաղաքականությունը:

Արդյունավետ համարելով նախորդ շաբաթ Ազգային ժողովում կայացած խորհրդարանական լսումները` նախարարը նշել է, որ ստացվել են մի շարք առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում փաթեթը լրամշակելու ընթացքում:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են օրենքում մի շարք հասկացությունների խմբագրմանը, նպատակային ուսուցման համակարգին, շուկայի ուսումնասիրությանն ու տնտեսական կարիքների գնահատմանը, ՄԿՈՒ-ների ժամկետներին, արտաքին գնահատման իրականացմանը, անժամկետ տրամադրվող լիցենզիաներին եւ այլն:

Ըստ զեկուցողի` նպատակային ուսուցման հարցում ամենակարեւոր երաշխիքներից են ճիշտ պլանավորումն ու կանխատեսումը: Նշվել է, որ ոլորտի բոլոր կարեւորագույն որոշումները քննարկվում եւ ընդունվում են Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային խորհրդի կողմից. վերջինիս կազմը հաստատվում է վարչապետի որոշմամբ:

Կառավարության հեղինակած նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 30-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP