16:22 31.01.2024
Առաջարկված փոփոխությունները բաժանվում են մի քանի խմբի: Առաջին խումբը՝ ներդաշնակեցումն է ԵԱՏՄ կարգավորումների հետ, հասկացությունների որոշակի հստակեցումներն ու ճշգրտումներն են. ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Դեղերի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթում լրացումներ եւ փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 31-ի նիստում:
Անդրադառնալով փոփոխություններին՝ նախարարը նշել է, որ կարգավորվել են նաեւ գովազդի, դեղերի շրջանառությամբ փորձագիտական գործունեություն իրականացնելու հետ կապված լիազորող նորմերը: Անահիտ Ավանեսյանի խոսքով ամրագրվել է, որ պետության կողմից դեղերի գրանցման գործառույթի շրջանակում փորձաքննություններն իրականացնում է Կառավարության կողմից նշանակված համապատասխան կազմակերպությունը: Նա տեղեկացրել է, որ իրականացվում է դեղերի փորձագիտական կենտրոնի՝ ՓԲԸ-ից ՊՈԱԿ-ի վերակազմակերպում:
Նարեկ Զեյնալյանը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է ընթանալու դեղերի փորձագիտական կենտրոնի գործունեությունը ՓԲԸ-ից ՊՈԱԿ-ի վերաձեւակերպվելու ժամանակահատվածում:
«Մենք արել են ամեն ինչ, որ բոլոր կիսատ մնացած գործերն ավարտին հասցնենք: Ցանկացած վերաձեւակերպումը բարդ գործընթաց է, եւ մենք ամեն ինչ անելու ենք ի շահ ներմուծողների եւ արտադրողների, որպեսզի խնդիրներ չառաջանան»,- ասել է Կառավարության ներկայացուցիչը:
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Անդրադառնալով ներմուծվող դեղերի՝ գրանցանմուշին ու վերապիտակավորմանը չհամապատասխանելու հարցին նա առաջարկել է համապատասխան դրույթը վերաձեւակերպել այնպես, որ փաթեթավորումը ծածկաշերտով փակելու եւ գրառումները գրանցանմուշին համապատասխանեցնելու գործառույթը եւս իրականացվի դեղերի արտադրության լիցենզիա ունեցող սուբյեկտի միջոցով: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է նաեւ տվյալ արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանել չգրանցված դեղերի ցանկ, որի շրջանակում թույլ կտրվի ներմուծել չգրանցված դեղեր: Առաջարկներն ընդունվել են:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:
Հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2024 թվականի տարեկան ժամանակացույցը սահմանելու մասին նախագիծը:
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...