19:06 31.01.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է «BOOMERANG MEDIA.AM» ֆիլմարտադրող ընկերության ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել ազգությամբ հնդիկ հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Թարսեմ Սինխը, կանադահայ վաստակաշատ օպերատոր Նորայր Կասպերը, «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանը, ֆիլմի պրոդյուսեր Անի Որսկանյանն ու խմբի այլ անդամներ:
Հանդիպման առանցքում անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ստեղծագործական խմբի հետ ծանոթությունն էր, որի ընթացքում քննարկվել են նաև համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին և գոհունակություն հայտնել անվանի կինոգործիչ Թարսեմ Սինխի Հայաստան այցելության, մեր երկրի նկատմամբ հետաքրքրության և ճանաչողության բարձրացման համար: Նախարարի տեղակալը կարևորել է «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմում նրա նկարահանվելու փաստը և հավելել է, որ ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանը բոլոր հնարավորություններն օգտագործել է՝ ապահովելու Թարսեմ Սինխի մասնակցությունը ֆիլմում:
Անդրադառնալով երկու մշակույթների ընդհանրություններին և տարբերություններին՝ նախարարի տեղակալը նշել է, որ համատեղ գործակցությամբ հնարավոր է աշխարհին պատմել և ներկայացնել այն առանձնահատկությունները, որոնք հատուկ են երկու երկրների մշակույթներին. «Ուրախալի փաստ է, որ նկարահանվելու եք այս ֆիլմում, սակայն մեր հնարավոր համագործակցությունը վստահաբար կարող է արդյունավետ լինել նաև կինոարտադրության ոլորտի այլ նախագծերում: Անչափ կարևորում եմ նաև մեր համատեղ գործակցությունը տարբեր հարթակներում՝ կինոշուկաների, կինոփառատոների շրջանակներում»:
Թարսեմ Սինխը պատրաստակամություն է հայտնել առավել ընդլայնելու համագործակցության շրջանակը և հավելել է, որ իր նոր կիոնախագծով պատրաստվում է այս տարի մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Նրա տեղեկացմամբ՝ մինչ կինոփառատոնը նախատեսում է մեկ անգամ ևս այցելել Հայաստան, շրջել տարբեր վայրերով, ընտրել համապատասխան տարածքներ և միջավայրեր՝ նոր կինոնախագծերի իրականացման համար:
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը համատեղ նոր ծրագրերի մշակման և փոխհամագործակցության խորացման ուղղությամբ:
Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին նվիրված, «Բումերանգ Մեդիա․ԱՄ» ընկերությունը «ԱՎԱ Ֆիլմս» ընկերության հետ, նախաձեռնել է «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմը։ Այն պատմում է Սերգեյ Փարաջանովի կյանքի, աշխատանքի, հաղթանակի և ողբերգության մասին: Ֆիլմի հեղինակը և ռեժիսորն է Զառա Ջյանն է։
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...