16:46 01.02.2024
Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարվել է վերաբաշխում և 1,164,212.8 հազար դրամ ուղղվել «Մինչև 2026թ․ 300 դպրոցի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակում ընտրված Երևանի դպրոցների կառուցման աշխատանքների մեկնարկմանը և 2024թ.-ին շինարարությունն ավարտվող օբյեկտների շենքերի չափագրմանը։
Որոշմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին են փոխանցվում թվով 30 դպրոցի և 6 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: Այդ հաստատություններից 7-ը գտնվում է Երևանում, 6-ը՝ Արագածոտնում, 8-ը՝ Արմավիրում, 4-ը՝ Գեղարքունիքում, 3-ը՝ Լոռիում, 1-ը՝ Կոտայքում, 1–ը՝ Սյունիքում, 6-ը՝ Տավուշում։
Որոշմամբ նաև 157.2 մլն դրամ է հատկացվում ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Երևանի թվով 6 դպրոցի անհատական նախագծերի ձեռքբերման համար։
Դպրոցները ներառվել են 300 դպրոցի ծրագրում։ Այդ հաստատություններն են՝ Գ.Գուրզանդյանի անվան թիվ 163 հիմնական, Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ, Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ, Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական, Վ. Դավթյանի անվան թիվ 37 հիմնական, թիվ 173 և թիվ 31 հիմնական դպրոցները:
Նախատեսվում է նաև գումար հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ շինարարությունն իրականացվող և մինչև 2024թ.-ի մայիսի 1-ը ներառյալ ավարտվող թվով 30 օբյեկտի շենքերի չափագրման ծառայության ձեռք բերման համար։ Այդ իսկ պատճառով ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացվում է 5,912.8 հազար դրամ գումար՝ չափագրման ծառայության արժեքը հաշվարկելով 250 դրամ:
Որոշմամբ նախատեսվում է նաև կատարել միջհոդվածային փոփոխություն Բերդկունքի ամրոցի (Իշխանաց բերդ) հնավայրի և Եղեգնաձոր համայնքի Հորս գյուղի Չեսար Օրբելյանի պալատի և հարակից եկեղեցու պեղումների իրականացման նպատակով և նախատեսված գումարը հատկացնել Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը՝ որպես պեղումների իրականացման մասնագիտացված կառույցի։
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...