Չի կարող լինել ժողովրդի շահ, որն անջատ է ՀՀ-ի շահից. Ռուբինյանը՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Չի կարող լինել ժողովրդի շահ, որն անջատ է ՀՀ-ի շահից. Ռուբինյանը՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխման մասին

13:08 06.02.2024

ՀՀ ԱԺ փետրվարի 6-ի նիստում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դեմ արտահայտվեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելուն՝ իշխանությանը մեղադրելով ազգը, ժողովուրդն ու պետությունը հակադրելու մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ չի կարող ժողովրդի շահն անջատ լինել Հայաստանի Հանրապետության շահից:

«Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք: Հայ ժողովրդի պատմությունը պատմություն է մի ժողովրդի մասին, որը միշտ պայքարել է պետություն ունենալու համար, պարբերաբար պետականությունը կորցրել է, չի վհատվել, դարեր շարունակ պահել է պետականության երազանքն ու գաղափարն ու տարբեր կետերում վերագտել այդ պետականությունը, ի երջանկություն բոլորիս, հիմա էլ մենք ապրում ենք ազատ ու անկախ Հայաստանում»,-ասաց Ռուբինյանը:

Պատգամավորը դեմ է ընդդիմադիր պատգամավորի առաջարկին՝ առարկան անվանելու «Հայաստանի և ժողովրդի պատմություն»:

«Արդյոք հայ ժողովրդի պատմությունն ու Հայաստանի պատմությունը տարբեր բաներ են.իմ կարծիքով՝ նույն բանն է»,- նկատեց Ռուբինյանն՝ ընդգծելով՝ հարցն այն է, որ թե դիտանկյունից են նայում պատմությանը.

«Հայ ժողովուրդը որտե՞ղ է ձևավորվել որպես ժողովուրդ՝ Հայաստանում: Մեր պատմությունը պատմություն է՝ Հայաստանի մասին, ի՞նչ խնդիր կա»:

Անդրադառնալով Արթուր Խաչատրյանի մեղադրանքին, որ իշխանությունը ժողովուրդը հակադրում է պետությանը՝ Ռուբինյանը նույն մեղադրանքն ուղղեց պատգամավորին:

«Մեր տեսանկյունից Հայաստանի ժողովուրդն ու Հայաստանն անբաժան են: Չի կարող լինել ժողովրդի շահ, որն անջատ է Հայաստանի շահից: Չի կարող լինել նաև Հայաստանի շահ, որն անջատ է ժողովրդի շահից»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Արթուր Խաչատրյանը հակադարձեց. «Ուրիշ դարդ ու ցավ չկա՞, որ հանկարծ որոշում կայացվեց «Հայոց պատմությունը» փոխել «Հայաստանի պատմության» հետ: Սա՞ էր, հավանաբար, ամենամեծ խնդիրը»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ նկատեց՝ «Հայոց պատմություն», թե «Հայաստանի պատմություն» հարցի շուրջ քննարկումը ոչնչի մասին է:

««Հայոց պատմություն» նշանակում է Հայաստանի պատմություն, դա գրաբարյան ձևն է: Բնականաբար, հայ երեխան, ուսանողը պետք է սովորի Հայաստանի պատմությունը և հայերի պատմությունը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ եթե խնդիրը ռուսերեն թարգմանության մեջ է, ապա ռուսերենում կարող են գրել «Հայաստանի և հայ ժողովրդի պատմություն», իսկ հայերենում պահպանել «Հայոց պատմություն» անվանումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

17:29 02.08.2025

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

Հնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

BACK_TO_TOP