Հանրային քննարկման է ներկայացվել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների պետական օժանդակության ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Հանրային քննարկման է ներկայացվել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների պետական օժանդակության ծրագիրը

17:11 06.02.2024

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

2021 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների անցումային դրույթներով սահմանվել է՝ այն ուսուցիչները, որոնք չունեն բարձրագույն կրթություն, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը: Այնուհետև սահմանված վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը։ Չնայած բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը, այդուհանդերձ, բարձրագույն կրթություն չունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ նշված ժամկետում պետք է դադարեցնեին մանկավարժական աշխատանքը։

2023 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում նախաձեռնվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ եթե բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները մասնակցեն կամավոր ատեստավորմանը և հաղթահարեն ատեստավորված համարվելու շեմը, կարող են շարունակել ուսուցչական աշխատանքը։ Հակառակ պարագայում՝ նրանք դադարեցնում են իրենց մանկավարժական գործունեությունը։

Ատեստավորմանը մասնակցել է բարձրագույն կրթություն չունեցող 894 ուսուցիչ, որոնցից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվել են ատեստավորված և շարունակում են մանկավարժական գործունեությունը: Նրանք նաև ստանում են վարձատրություն բարձրացված դրույքաչափով ու հավելավճարով՝ համաձայն ատեստավորման արդյունքների։

Այդուհանդերձ, մի քանի հարյուր ուսուցիչներ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչական գործունեությունը՝ պահպանելով ուսուցչի աշխատանքը վերսկսելու համար օրենսդրությամբ սահմանված երկու եղանակներից որևէ մեկից օգտվելու հնարավորությունը, այն է՝ բարձրագույն կրթություն ստանալու կամ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցելով սահմանված շեմը հաղթահարելու տարբերակները։

ԿԳՄՍ նախարարությունը մշակել է վերոնշյալ ուսուցիչների օժանդակության ծրագիր, որի նպատակը բարձրագույն կրթություն չունեցող և «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն մանկավարժական աշխատանքը դադարեցված ուսուցիչների հետագա մասնագիտական գործունեության շարունակականությանն աջակցելն է՝ խրախուսելով մասնագիտական զարգացումը և նպաստելով ուսուցիչների թափուր տեղերի համալրմանը։

Ըստ այդմ՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը, որի մասնագիտական գործունեությունը դադարեցվել է 2023 թվականին, կարող է.

  • Կրթություն ստանալ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում կամ շարունակել այն՝ ընդհատված լինելու դեպքում։ Բարձրագույն կրթություն ստանալու համար ծրագրի շահառուի՝ տվյալ կիսամյակի ուսման վարձը կարող է փոխհատուցվել պետության կողմից՝ այդ նպատակով բուհին համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում: Հետագա կիսամյակների ուսման վարձի փոխհատուցումը դադարեցվում է, եթե շահառուն չի ապահովում առնվազն 60 % ՄՈԳ կամ դադարեցնում է ուսումնառությունը։
  • Կամավոր ատեստավորման նպատակով մասնակցել առարկայի իմացության համար սահմանված վերապատրաստմանը: Նախարարությունն օրենսդրության համապատասխան կազմակերպում է վերջիններիս վերապատրաստումը՝ այդ նպատակով պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում։

Նախագծով սահմանվել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու կամ կրթությունը շարունակելու, ինչպես նաև կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար առարկայի իմացության վերապատրաստում անցնելու դիմումների ներկայացման ժամկետը երեք ամիս է՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

17:35 02.08.2025

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

17:29 02.08.2025

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

Հնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

BACK_TO_TOP