18:40 07.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է կրթության ոլորտում երեխաների պաշտպանության հայեցակարգերի ամրապնդում՝ սոցիալական պաշտպանության ոլորտի հետ համագործակցությամբ թեմայով քննարկմանը, որը կազմակերպվել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի գլխավոր հանձնակատար Աիդա Մուրադյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ներկայացուցիչ Մելինդա Վոյվուդը ներկայացուցիչներ ՀՀ ՆԳ և ՏԿԵ նախարարություններից, ինչպես նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, «Վորլդ Վիժն Հայաստան» ընկերությունից և այլ կառույցներից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, կարևորելով «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» լայնածավալ ծրագիրը, անդրադարձել է հատկապես դպրոցների կարողությունների զարգացման բաղադրիչին:
«Ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ դպրոցներում դեռևս առկա են պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ ռիսկի տակ գտնվող երեխաներ: Դպրոցներում դեռևս ականատես ենք լինում բռնության, բուլինգի դեպքերի: Ընդ որում` դպրոցների ղեկավարներն ու աշխատակիցները սկզբնական շրջանում հերքում և բացառում են իրենց դպրոցներում նմանօրինակ դեպքերի առկայությունը: Մյուս կարևոր բաղադրիչներն ընտանիքով պայմանավորված իրավիճակներն են, երբ երեխաները հայտնվում են կյանքի դժվարին փուլերում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» ուղեցույցի շնորհանդեսը: Ուղեցույցը պատրաստվել է ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում: Ուղեցույցի նպատակն է աջակցել ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին՝ տրամադրելով մասնագիտական նյութ, որը կօգնի նրանց հասկանալու, թե ինչ է երեխաների հանդեպ բռնությունը, որոնք են դրա մասին վկայող նշանները, պատկերացում կազմելու երեխաների պաշտպանության համակարգի և այն մասին, թե ինչպես արդյունավետ կերպով հայտնաբերել, արձագանքել և կանխարգելել երեխաների հանդեպ բռնության դրսևորումները:
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում 2023 թվականի հունիսի 22-ից օգոստոսի 31-ը հանրակրթական 45 ուսումնական հաստատություններում անցկացվել են նաև «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով վերապատրաստման դասընթացներ, որոնք ավելի քան 870 մասնակից են ունեցել, այդ թվում` ուսուցիչներ, մասնագետներ, ուսուցչի օգնականներ, վարչական աշխատողներ և համայնքային սոցիալական աշխատողներ:
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում իրականացված մյուս գործողությունները՝ վերապատրաստումների անցկացումը և ուղեցույցի մշակումը, իրականացվել են հենց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի, կողմերի միջև համագործակցության ձևաչափի և մեխանիզմների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՆԳՆ ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը, ՀՀ ԱՍՀՆ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը:
Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ ուսումնական հաստատություն չհաճախած կամ այնտեղ հաշվառված չլինելու դեպքում պարտադիր կրթությունից դուրս մնացած անձանց բացահայտելու համար Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբեր և հունվար ամիսներին, համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները, ԿԳՄՍ նախարարությանը ներկայացնում է 6-ից մինչև 19 տարին չլրացած այն անձանց տվյալները, որոնք որևէ հաստատությունում հաշվառված չեն:
«Այս տարի արդեն հունվարին իրականացրել ենք այդ աշխատանքները և ուղարկել ենք համապատասխան մարմիններին: Այս աշխատանքները իրականացվում են, որպեսզի երեխաներին կարողանանք ուսումնական հաստատություններ հետ բերել: Երեխային կրթության մեջ ընդգրկելու հարցում նախևառաջ պատասխանատու է ծնողը, ինչպես նաև ՏԻՄ-երը: Յուրաքանչյուր համայնք պետք է տիրապետի տեղեկատվությանը, թե իր համայնքում դպրոցահասակ երեխաներից քանիսն են դպրոց հաճախում, քանիսը չեն հաճախում կամ հաճախակի են բացակայում և ինչ պատճառով: Շուրջ երկու տարի է՝ ԿԳՄՍ նախարարությունը ձեռնարկել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման աշխատանքները, մշակվել և հաստատվել է համապատասխան կարգը, որը լավարկվել և լրամշակվել է»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:
Նրա խոսքով՝ առանձնացվել է երեխաների երկու խումբ. երեխաներ, որոնք կրթությունից դուրս են մնացել, այսինքն՝ երբևիցե որևէ ուսումնական հաստատություն չեն հաճախել, գրանցված չեն եղել, բայց դպրոցահասակ են: Երկրորդ խմբի երեխաները պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ են. նրանք կանխարգելման գոտում գտնվող երեխաներն են, որոնց հետ անելիքները շատ են:
Անդրադառնալով պարտադիր կրթությունից դուրս մնացած ազգային փոքրամասնությունների երեխաների բացահայտման գործընթացին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ շատ կարևոր է ազգային փոքրամասնությունների համայնքների հետ համագործակցությունը։ Այս նպատակով ԱԺ-ում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորների նախաձեռնությամբ քննարկումներ են կազմակերպվել:
Փետրվարի 1-ից գործարկվել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մաս կազմող էլեկտրոնային նոր ենթահամակարգը, որով հնարավոր կլինի բացահայտել կրթությունից դուրս մնացած և ռիսկի տակ գտնվող երեխաներին: Համակարգը և այնտեղ բացված հայտերը հասանելի են նաև շահագրգիռ ու պատասխանատու կառույցներին` Խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ ի դեմս համայնքի ղեկավարի, ԿԳՄՍ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին, Կրթության տեսչական մարմնին, մարզպետների աշխատակազմերին, Միասնական սոցիալական ծառայությանը և Ներքին գործերի նախարարությանը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...