18:15 24.03.2018
60 րոպե առանց էլեկտրաէներգիայի: Հենց այս կերպ հարյուրավոր երկրներ ու ավելի քան 2 միլիարդ մարդ անջատում են էլեկտրաէներգիան և միանում «Մոլորակի ժամը» նախաձեռնության նպատակին: Համաշխարհային այս ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որին միացել էր 2 միլիոն մարդ: Մասնակիցների թիվը տարեցտարի ավելացավ: Այս տարի շուրջ 180 երկիր է միացել նախաձեռնությանը։
«Մոլորակի ժամը» սիմվոլիկ ակցիա է համարվում: Դրա նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի խնայողությունն է, այլ մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում միավորելը, մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանությունը: Էլեկտրաէներգիայի անխնա օգտագործումը բացասաբար է անդրադառնում բնության և կլիմայի վրա։ Ակցիայի թեման է «Բնության հանդեպ մարդու պատասխանատվությունը», իսկ կարգախոսը՝ «Փոխիր քեզ և ոչ բնությունը»:
Բնակչության շրջանում անցկացվող նման ակցիաները նպատակ ունեն նաև օգնել գիտակցել այն փաստը, որ մոլորակը մեր տունն է, իսկ սեփական տունն աղտոտելը բանական մարդու մտահորիզոնից վեր է: Յուրաքանչյուր երկիր մոլորակի իր ժամը յուրովի է անցկացնում: Մեկ ժամ առանց հոսանքի են մնում ողջ աշխարհի հայտնի հուշարձանները, որոնց շարքում են Նյու Յորքի The Empire State Building-ը, Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամուրջը, Հռոմի Կոլիզեումը, Սիդնեյի Օպերային թատրոնը, Փարիզի Էյֆելյան աշտարակը և այլն:
Սա էլ արդեն մեր Երևանն է՝ «Մոլորակի ժամ»-ին: Այսօր էլ՝ ուղիղ ժ. 20:30-ին, քաղաքը կընկղմվի մթության մեջ և արդեն 10-րդ անգամ մասնակից կդառնա «Մոլորակի ժամին»: Մեկ ժամ ոչ միայն Երևանը, այլև բազմաթիվ այլ քաղաքներ հոսանքազրկվում են և ուղերձ հղում աշխարհին, որ Հայաստանն էլ բնության պահպանությանը միտված ծրագրերի առաջամարտիկներից է:
Սովորաբար մարտի վերջին շաբաթ օրն է աշխարհը ձեռնամուխ լինում այս ակցիային: Այս տարի նշվում է մարտի նախավերջին շաբաթ օրը, քանի որ մարտի 30-ին երկրներից շատերն անցնում են ամառային ժամանակի:
Ի դեպ, «Մոլորակի ժամը» նախաձեռնությունը համարվում է ամենամեծ ու հեղինակավոր ակցիաներից մեկն աշխարհում:
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա10:00 03.08.2025
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:52 03.08.2025
Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելOգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...
10:39 03.08.2025
Հրդեհ՝ Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում․ փրկարարները տարհանել են շենքի բնակիչներինչիՕգոստոսի 2-ին, ժամը 19:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել՝ […] ...
10:25 03.08.2025
Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչՏորոնտոյում ընթացող Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) մրցաշարի չորրորդ փուլի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին։ Խաղն ավարտվել է 6:4, 7:5 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա ամերիկացի Ալեքս Միկելսենի հետ։ Խաչանովը 29 տարեկան է և ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 20-րդ տեղը։ ...