11:14 06.09.2018
Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մի խումբ քաղաքացիներ որոշել են բողոքի ակցիա իրականացնել «Սանիթեք» ընկերության գրասենյակի մոտ: Պատճառը աղբահանության ոչ պատշաճ իրականացումն է: Ակտիվիստներից մեկը աղբով լի տոպրակը բերել ու դրել է «Սանիթեք»-ի մուտքի դարպասների մոտ, իսկ մյուսը` մանկական տակդիրներով լի տոպրակը ներս է տարել ու հասցրել ընկերության գործառնական տնօրենի աշխատասենյակ՝ պահանջելով պարզաբանել իրավիճակը։
Ընկերությունում ասել են, որ հաջորդ շաբաթ մամուլի մեծ ասուլիս են հրավիրելու, իսկ այսօր Սանիթեք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլն աշխատավայրում չէ, բացակայում է երկրից:
Հիշեցնենք, որ երեկ Shantnews.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասել էր, որ իրենք ևս մասնակցելու են ակցիային:
«Սա բոյկոտ չէ, «Սանիթեք» կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի միջև կոռուպցիոն ռիսկեր պարունակող կոնտակտների հետևանք է: «Սանիթեք»-ն ամբողջ քաղաքի մաքրության պատասխանատուն է, նոր օպերատոր պետք է լինի, որ պատասխանատու լինի քաղաքի մի կեսի համար, որպեսզի մրցակցություն լինի նրանց միջև», – ասել է Սամսոնյանը:
Սակայն, Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամներն ու ղեկավարը «Սանիթեք»-ի գրասենյակի մոտ չեն եկել: Մեր հարցին ի պատասխան՝ Անի Սամսոնյանն ասել է, որ պատճառը զբաղվածությունն է.
«Ակցիային միանում ենք, այնպես չէ, որ չենք միացել, «Ելք»-ի երիտասարդները մասնակցում են, մենք չենք եկել զբաղվածության պատճառով»,- ասել է Սամոսնյանը՝ հավելելով, որ զբաղված են ընտրական գործընթացներին նախապատրաստվելով:
Հիշեցնենք, որ սա առաջին բողոքի ակցիան չէր ընկերության գործունեության դեմ: Բացի այդ, պայմանագրով նախատեսված իր պարտականությունները պատշաճ չկատարելու համար «Սանիթեք» ընկերությունն այս տարվա օգոստոսին տուգանվել է 12 միլիոն դրամի չափով: Ընկերությունում վատ աշխատանքը պատճառաբանեցին տեխնիկական միջոցների սակավությամբ: Այսօր, երբ լրագրողները հետաքրքրվել են՝ լուծվե՞լ է արդյոք խնդիրը, ընկերության ներկայացուցիչն ասել է, որ այդ մասին ևս կխոսեն եկող շաբաթ կազմակերպվող մամուլի ասուլիսի ժամանակ:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...