11:05 06.09.2018
«Երևանյան սուպերմարկետներում և խանութներում կարագի մեկ կգ-ը 30 դրամով թանկացել է: Թեև միջազգային շուկայում կարագի գինը նվազում է, Հայաստանում հակառակ երևույթն է գրանցվում:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ մեկ կիլոգրամ կարագի գինը միջազգային շուկայում այս տարվա հունվարի դրությամբ կազմել է 4.2 դոլար: Մինչդեռ Հայաստանում մեկ կիլոգրամը կազմում է 9 դոլար՝ 4.8 դոլարով ավելի միջազգային գնից:
Երևանյան սուպերմարկետներում և խանութներում նորզելանդական տեսակի կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է 4300-4400 դրամով, իսկ «Անքոր»-ը՝ 4640-4700 դրամով: Մինչդեռ մի քանի օր առաջ նորզելանդական կարագի մեկ կգ-ը վաճառվել է 4280, իսկ «Անքոր»-ը՝ 4610 դրամով:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ միջազգային շուկայում որևէ ապրանքատեսակի գնանկում չի անդրադառնում հայաստանյան գների վրա, իսկ բարձրացումները վայրկյան առաջ տեղ են հասնում»,- գրում է թերթը:
11:21 02.05.2025
Արարատի քրեական ոստիկաններն բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերովԱպրիլի 23-ի երեկոյան ոստիկանություն զանգահարած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ ահազանգին նախորդած հինգ օրերին տանը մարդ չի եղել, իսկ վերադառնալով` տանտիրուհին նկատել […] ...
10:56 02.05.2025
Նախագահ Թրամփի որոշումն է, թե որքան ժամանակ կծախսենք ուկրաինական հարցի վրա․ ՌուբիոԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի, թե որքան ժամանակ կծախսի Միացյալ Նահանգները Ուկրաինայի հակամարտության կարգավորման վրա, ուստի բանակցություններում առաջընթաց «անհրաժեշտ է շատ շուտով»։ Այս մասին ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահ Թրամփի որոշումն է, թե որքան ժամանակ եւս կծախսենք այս հարցի վրա», – ասել է նա Fox News-ի եթերում։ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները «արդեն մոտեցել են, […] ...
10:39 02.05.2025
Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներՄայիսի 2-ին Դիլիջանի թունելը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել երթևեկության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
10:12 02.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
10:00 02.05.2025
Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառովՄիավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...
09:55 02.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավՄայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...