20:15 06.09.2018
88-ից հետո կառուցված այս բնակավայրը գյո՞ւղ է, ավա՞ն, թե՞ ընդամենը նորակառույց թաղամաս, դեռ անհասկանալի է թվում հենց այնտեղ ապրողների համար: Համենայնդեպս, 30 տարի անց էլ այն լիարժեք բնակավայր չի դարձել: Խոսքը Նոր Ախուրյանի մասին է, որն Ախուրյանից ընդամենը 3 կմ է հեռու: Իսկ այդ երեք կիլոմետրն անցնում է մի ճանապարհով, որը նորոգելու համար նոր ախուրյանցիները տարիներով են պայքարել: Բնակավայրը բարձրադիր հատվածում է, որտեղ հասնելու համար ոչ միայն ոտքի, նաև տրանսպորտի նորմալ ճանապարհ չկա: Այն ճանապարհաշինական ծրագրերում դժվարությամբ ընդգրկվել է, բայց հեշտությամբ դուրս է թողնվել այն պատճառով, որ համայնքային ներդրումն է պետք: Այս տարի վերջապես Ախուրյան խոշորացված համայնքը 60 -40 հարաբերակցությամբ համաֆինանսավորման հարցը լուծել է: Գումարի փոքր մասը պետական բյուջեից է հատկացվել, բայց արդյունքում` 3 կմ երկարության ճանապարհն ամբողջությամբ չի նորոգվի։
«Մեր գումարը բավարարեց միայն ճանապարհի 1 կմ -ի համար, եթե ավելին ունենայինք, ավելի կանեինք։ Բայց այն հատվածը, որն անում ենք, կարծում եմ, ավելի հրատապ էր, իսկ մյուս հատվածը դեռ յոլա գնալու է»․- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը։
![]()
Պետական միջոցներից, ինչպես նաև խոշորացված համայնքի բյուջեից համաֆինանսավորմամբ ճանապարհի կեսի կառուցմանն ուղղված գումարը կազմում է 43 միլիոն դրամ, բայց այս գումարով ասֆալտապատումը չի հասնի բնակավայրին մոտ հատված, 150 մետր հատված դարձյալ քանդված է մնալու: Նորոգվող ճանապարհի կողքով են անցնում Ախուրյանի մշակովի հողերը, իսկ գյուղատնտեսական աշխատանքների սեզոնին ծանր տեխնիկաներն այս ճանապարհով են անցուդարձ կատարում: Շինարարը, գործը դեռ չավարտած, որակի երաշխիքներ է տալիս, իսկ դա, ըստ կառուցման փաստաթղթերի, երեք տարի է, բայց այստեղ ճանապարհի պահպանության հարց է առաջանում, թե ինչպե՞ս է հնարավոր նոր ասֆալտն ապահովագրել գյուղտեխնիկայի պատճառով քանդվելուց: Դրա համար սկսել են երկրորդական ճանապարհ բացել, դա էլ անում են քանդած ասֆալտի հաշվին։
18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակերՕգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...
18:16 04.08.2025
Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...
18:11 04.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է ԹուրքմենբաշիՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...
18:07 04.08.2025
Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է […] ...
17:46 04.08.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 […] ...