Վերջին 10 տարվա կտրվածքով` մանկական մահացության ցուցանիշը Հայաստանում կրճատվել է մոտ 1/3-ով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Վերջին 10 տարվա կտրվածքով` մանկական մահացության ցուցանիշը Հայաստանում կրճատվել է մոտ 1/3-ով

14:46 06.09.2018

Երևանում սեպտեմբերի 6-7-ն անցկացվում է Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովը: Երևանի պետական բժշկական համալսարանն այս նպատակով հյուրընկալել է ավելի քան 80 մանկական վիրաբույժի և նյարդավիրաբույժի Հայաստանից և Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև շուրջ 70 մասնագետի` արտերկրից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ներկայացվում են մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության արդիական հարցերին նվիրված դասախոսություններ և զեկույցներ, ուշագրավ կլինիկական դեպքեր: Դասախոսություններով հանդես են գալիս Ռուսաստանից և Գերմանիայից հատուկ այդ նպատակով ժամանած ճանաչված պրոֆեսորներ: Զեկույցներ են ներկայացնում Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, ինչպես նաև Հայաստանի առաջատար մասնագետները:

Անվանի բժիշկների մասնակցությամբ հանդիպման բացմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Մեծապես կարևորելով այս համաժողովի անցկացումը` առողջապահության նախարարը շեշտել է, որ մոր և մանկան առողջության պահպանման գերակայությունն ամրագրված է նոր կառավարության ծրագրում:

Հայաստանի վիճակագրական միտումները լավատեսության հիմք են տալիս: Վերջին 10 տարվա կտրվածքով` մանկական մահացության ցուցանիշը երկրում կրճատվել է մոտ 1/3-ով: Նախարարը փոխանցել է ԱՀԿ գնահատումները, ըստ որոնց` այս ընթացքում մեր երկիրը հաջողել է մանկական մահացության միջին ցուցանիշից հասնել ցածր` 10 պրոմիլից նվազ ցուցանիշի և դասվել աշխարհի ցածր մանկամահացություն ունեցող երկրների շարքին, ինչն արդեն լուրջ ձեռքբերում է:

«Հայաստանում ևս մանկական վիրաբուժությունը զարգացում է ապրում: Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ ծանր, անխուսափելի մահվան ելքերով վիրաբուժական դեպքերն այսօր ունենում են բարենպաստ ավարտ: Բայց, անխոս, կան նաև խնդիրներ այս ոլորտում: Դժբախտ պատահարների և մանկական տրավմատիզմի դեպքերը շարունակում են բարձր թվեր գրանցել (վերջին տասնամյակում 0-18 տարեկանների շրջանում տարեկան գրանցվում է 16- 17 հազար նոր դեպք, ցավոք, երբեմն մահվան ելքով):

Մանկական վիրաբուժական ծառայության համակարգային խնդիրների շարքում օրակարգային է մանկական վիրաբույժների սղության խնդիրը հատկապես մարզերում: Մարզային մակարդակում մանկական վիրաբուժական ծառայությունները համալրման և կանոնակարգման կարիք ունեն: Կարիք կա նյարդավիրաբուժության մեջ ներդնել բուժման արդիական եղանակներ, բարելավել տրամադրվող օգնության որակը»,- մանրամասնել է նախարար Թորոսյանը` հանդիպումից ակնկալելով նոր խթան այս ուղղությամբ համատեղ աշխատանքներում:

Համաժողովը կազմակերպել է «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» Մանկական վիրաբույժների ռուսական ասոցիացիայի, Մոլդովայի Հանրապետության մանկական վիրաբուժության ազգային միության, Մանկական նյարդավիրաբույժների եվրասիական ասոցիացիայի հետ համատեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP